Երևան
12 °C
Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ:
Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:
Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու՝ իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:
Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:
14.03.2022թ.-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 15.03.2022թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
16.03.2022թ.-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2‑րդ մասով /2 դրվագ/ (կաշառք վերցնելը) և 38‑314‑րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական կեղծիքը՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ (կաշառքի միջնորդություն), 314-րդ (պաշտոնեական կեղծիք) և 312-րդ հոդվածների 1-ին (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT