Հակոբ Սիմիդյանը հրավիրվել է Ստոկհոլմ. Շվեդիայի հետ վերահաստատվել է համագործակցության պատրաստակամություն և հանձնառություն

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։ Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատել հայ-շվեդական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև՝ երկկողմ ֆինանսավորման նոր հնարավորության շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով Շվեդիայի հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներով։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքը և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հակիրճ խոսել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերից՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում արդեն իսկ մեկնարկած ծրագրերին և պարոն Սվենսոնին խնդրել այս ոլորտում փորձի փոխանակում կազմակերպել։ Խոսվել է նաև հանքարդյունաբերության, կոշտ թափոնների և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը Հայաստանում։ Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը՝ արձանագրելով վերամշակման համընդհանուր համակարգի բացակայությունը։

Երկրում էներգետիկ կախվածությունը ատոմային էներգիայից նվազեցնելու նպատակով SIDA-ն օժանդակություն է ցուցաբերում մի շարք էներգախնայող ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում է E5P (Էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանության արևելաեվրոպական գործընկերություն) հիմնադրամի միջոցով։

Ծրագրեր են իրականացվում նաև թափոնների կառավարման բարելավման և քաղաքային էներգաարդյունավետ լուսավորման ուղղությամբ։ Երևան քաղաքում մեկնարկել է նաև էկոլոգիապես անվտանգ ավտոբուսների ներդրման ծրագիրը։

Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի վարչապետի և Քենիայի Հանրապետության նախագահի անունից նախարար Հակոբ Սիմիդյանին է փոխանցել Ստոկհոլմում կայանալիք ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակի առթիվ «Ստոկհոլմ+50» մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցության հրավերը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1256 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին