Հրթիռային հարված դրամատիկական թատրոնին, որի նկուղում 1200 մարդ է եղել. Մարիուպոլում իրավիճակն աղետալի է (լուսանկարներ)

Ռուսական բանակն արդեն երկու շաբաթ է, ինչ օդային և հրետանային հարվածներ է հասցնում շրջափակված Մարիուպոլի վրա։ Քաղաքային խորհուրդը նշում է, որ օրական միջինը 50-100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի օրը այդ ռումբերից մեկն ավերել է քաղաքային դրամատիկական թատրոնի շենքը, որի նկուղում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են եղել պատսպարված։

Սկզբում մտավախություն է եղել, որ դա հանգեցրել է զգալի զոհերի, սակայն հետո ապացույցներ են ի հայտ եկել, որ ռմբապաստարանում պատսպարվածները ողջ են մնացել, և փրկված մարդիկ սկսել են հեռանալ այնտեղից:

Ընդհանուր առմամբ, ուկրաինական մյուս շրջանների համեմատությամբ, այժմ հումանիտար ծայրաստիճան  իրավիճակ է հենց Մարիուպոլում: Հաշվի առնելով այն, որ քաղաքում մնացել է միայն մեկ գործող հիվանդանոց՝ այն աշխատում է քսանակի գերբեռնված վիճակում, վիրավորում ստացած քաղաքացիներ են ամենուր՝ մուտքից մինչև միջանցքներ, իսկ նկուղային հարկն ամբողջությամբ լցված է դիերով: Դրանք վիրավորներ են եղել, որոնց կյանքը չի հաջողվել փրկել: Ընդ որում՝ նկուղային հարկի դիերի թվում կան նորածիններ, մանկահասակ երեխաներ, պատանիներ, կանայք ու տղամարդիկ՝ առանց տվյալների:

Քաղաքում կաթվածահար է ամեն բան, ու հնարավոր չէ պատշաճ կազմակերպել այդ դիերի ո՛չ պահման ու պահպանման, ո՛չ նույնականացման, ո՛չ էլ անգամ հուղարկավորման խնդիրը, քանի որ անգամ քաղաքի գերեզմանոցներին հասանելիություն չկա:

783.jpg (355 KB)

Մարիուպոլում գրեթե չեն գործում մթերային խանութները, ավերված է ամեն բան, մարդիկ զրկված են էլեկտրաէներգիայի ու ջրի հասանելիությունից, կա կապի բացակայություն:

Երեկ առավոտյան Գերագույն Ռադայի պատգամավոր Սերխի Տարուտան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մարիուպոլի ռմբակոծված դրամատիկական թատրոնի տակ գտնվող ապաստարանում մարդիկ ողջ են մնացել.

«Սկսել են փլատակներ քանդել, մարդիկ ողջ դուրս են գալիս»,- հավելել էր նա:

786.jpg (438 KB)

Դրանից հետո ողջ մնացածների մասին նոր տեղեկություն չկար. ըստ իշխանությունների և ուկրաինացի զինվորականների՝ դժվար է այն ձեռք բերել շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, քանի որ արտակարգ իրավիճակների ծառայությունները հնարավորություն չունեն մոտենալ հրետակոծվող օբյեկտներին կամ շարժվել կրակի տակ:

«Երեկ և այսօր, չնայած մշտական հրետակոծություններին, հնարավորության սահմաններում շարունակվում են փլատակների հեռացումը և մարդկանց փրկությունը»,- գրել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը տելեգրամ-ալիքում՝ հավելելով, որ զոհերի մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։

Միևնույն ժամանակ, Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն հինգշաբթի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի վաղ քաղաքական գործիչներն ասում էին, որ նկուղում գտնվող մարդիկ ողջ են, սակայն հրետակոծության պատճառով նրանց հնարավոր չէ դուրս բերել: Ողջերի թվի մասին հաստատում չկա, տրամադրությունները զուսպ են և լավատեսական, բայց առանց հաստատման՝ անպատասխանատու է նման լուրերը հանրության մեջ նետելը»:

781.png (393 KB)

Թատրոնի շենքը ռմբակոծվելուց առաջ

782.png (413 KB)

Ավերվելուց հետո

Մարիուպոլի իշխանությունների տվյալներով՝ հրետակոծություններից և ռմբակոծություններից քաղաքում ավելի քան 350 հազար մարդ այժմ թաքնվում է նկուղներում:

Քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ Մարիուպոլի բնակֆոնդի մոտ 80%-ը ավերվել է, որից գրեթե 30%-ը հնարավոր չէ վերականգնել:

Քաղաքի վրա հարվածները շարունակվում են արդեն 16 օր, սակայն խաղաղ բնակիչների տարհանման միջանցքները միայն վերջերս են սկսել գործել։ Մարիուպոլը հասցրել է թողնել մոտ 30 հազար մարդ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ պատերազմի սկզբից քաղաքում 2400 խաղաղ բնակիչ է զոհվել։

Ավիահարվածների պահին դրամատիկական թատրոնի շենքում, ըստ քաղաքային իշխանությունների, թաքնվել է մինչև 1200 խաղաղ բնակիչ։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 500-700 մարդու մասին է հայտարարել՝ նկատի ունենալով այն մարդկանց փոխանցած տվյալները, ովքեր սնունդ, ջուր և դեղորայք են հասցրել թատրոն։

787.jpg (133 KB)

Թատրոնի նկուղային հարկում պատսպարված անձինք առաջին 10 օրերին դրսից սնունդ չեն ստացել, հետո սեփական դաշտային խոհանոց են նախաձեռնել ու արդեն հասած սնունդը բաժանել օրերի՝ խնայողության համար:

Թատրոնի շենքը ավերած պայթյունը որոտացել է մարտի 16-ին. Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ շենքը միտումնավոր թիրախավորվել է, և ռուսական զորքերը «դիտավորյալ և ցինիկ կերպով ավերել են Մարիուպոլի սրտում գտնվող դրամատիկական թատրոնը»։

Քաղաքային խորհուրդը ՌԴ-ին մեղադրում է ցեղասպան քաղաքականության համար:

Որոշ ժամանակ անց հրապարակվել է «Maxar» կոմերցիոն ընկերության արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս, որ թատրոնի շենքի երկու կողմերում ասֆալտին մեծ գրված է «երեխաներ» գրությունը։

780.png (620 KB)

Փորձագետները, սակայն, հիշեցնում են, որ օդային հարվածի դեպքում օդաչուները սովորաբար կենտրոնանում են թիրախի կոորդինատների վրա, այլ ոչ թե գետնի վրայի մակագրությունների։

«Քանի դեռ մենք ավելի մանրամասն տեղեկություններ չունենանք, մենք չենք կարող բացառել, որ թատրոնի տարածքում ուկրաինական ռազմական թիրախ է եղել: Բայց մենք հաստատ գիտենք, որ թատրոնում առնվազն 500 խաղաղ բնակիչ է եղել»,- ասել է HRW-ի հակամարտությունների մասնագետ Բելկիսը:

Ռուսաստանը պաշտոնապես հերքում է, որ հրետանու հարված է հասցրել Մարիուպոլի դրամատիկական թատրոնին։

Մարտի 16-ի ցերեկը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրվա սկզբից «չի կատարել Մարիուպոլ քաղաքում ցամաքային թիրախների ուղղությամբ հարվածների հետ կապված որևէ առաջադրանք»։

Ռուսաստանը պայթյունի պատասխանատվությունը բարդել է ուկրաինացի զինվորականների վրա, որոնք իբր ականապատել են թատրոնի շենքը, և իրենք պայթեցրել այն՝ քարոզչական նպատակներով։

789.jpeg (70 KB)

«Քաղաքից փախած փախստականներից հավաստի տեղեկություններ կան, որ «Ազովի» ազգային գումարտակի գրոհայինները թատրոնի շենքում որպես պատանդներ են պահել խաղաղ բնակիչներին: Մենք վստահ ենք, որ արմատականները արյունալի սադրանք են կատարել՝ պայթեցնելով ականապատ մշակութային օբյեկտ»,- հայտարարել է են ռուսական լրատվամիջոցները՝ ցիտելով որպես Մարիուպոլի փախստական ներկայացած անձանց խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ ռուս զինվորականները Մարիուպոլի և իրենց կողմից տարհանված շրջանի բնակիչներից պահանջել են տեսաուղերձներ ձայնագրել՝ պահանջելով տեսախցիկի առաջ պատմել, թե ինչպես Ազովի գունդը թույլ չի տվել բնակիչներին քաղաքից դուրս գալ:

Ի դեպ, Իտալիայի իշխանությունները խոստացել են օգնել դրամատիկական թատրոնի վերականգնման գործում՝ հոգալով ֆինանսական ծախսերը:

Եթե թատրոնը վերականգնվի, այն կլինի արդեն մշակույթի կենտրոնի երկրորդ շենքը՝ 1887 թվականի կառուցումից ի վեր:

Ստորև՝ լուսանկարներ Մարիուպոլից

790.jpg (41 KB)792.jpg (104 KB)785.jpg (757 KB)786.jpg (438 KB)791.jpg (171 KB)784.jpg (295 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3301 դիտում

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին