Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց՝ առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է կատարելագործել բուժքույրերի պատրաստումը, որպեսզի նրանք գործեն առավել արհեստավարժ և գրագետ:
Ըստ Առողջապահական ազգային ինստիտուտի (2018)՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 56,5 գործող բուժքույր, որը ցածր է մեկ շնչի հաշվով նախատեսված միջին թվից։ Ներկայում Հայաստանում բուժքույրական կրթությունը հասանելի է միայն միջին մասնագիտական կրթության մակարդակում։ Այն եռամյա կրթական ծրագիր է, որը շնորհում է «Բուժքույրական գործ»-ի որակավորում: Բուժքույրերի համար գործում են երեք առանձին մասնագիտացումներ՝ բուժքույրական գործ, բուժքույրական գործ ախտորոշիչ ծառայություններում, բուժքույրական գործի կառավարում:
Բուժքույրի մասնագիտությունը դարձել է անկախ գիտական ճյուղ, որը շարունակում է զարգանալ առողջության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար: Ներկայում ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ ներառյալ հարևան Վրաստանում և Իրանում, կան բուժքույրական կրթության՝ բակալավրի աստիճան շնորհող ծրագրեր։
Բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթության կարևորությունը բազմիցս շեշտադրել է այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին «Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիան» է։ Այն վերահաստատել է, որ բակալավրի աստիճան շնորհող բուժքույրական կրթությունը պետք է լինի պրոֆեսիոնալ բուժքույրական գործունեության ոլորտ մուտք գործելու պահանջ։
Բացի դրանից՝ 2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատողական այցի շրջանակում առողջապահական համակարգի մարդկային ներուժի ընթացիկ իրավիճակի գնահատման արդյունքում, ի թիվս այլ խնդիրների, մատնանշվել է, որ քոլեջներում ստանալով մասնագիտական ուսուցում՝ բուժքույրերը մեկ անգամ որակավորվում են, և հետագա ուսուցման կազմակերպման հնարավորություններ այլևս չեն ունենում: ԱՀԿ-ն արձանագրել է նաև, որ Հայաստանում բուժքույրական մասնագիտությունը հետ է մնում միջազգային չափորոշիչներից, ինչն անբարենպաստ է բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու տեսանկյունից:
Հայաստանում ևս առաջացել է բուժքույրական կրթության կառուցվածքային և ուսումնական պլանների փոփոխման անհրաժեշտություն, որի հիմքով էլ մշակվել է «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (Bachelor of Science in Nursing/BSN):
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT