Երևան
12 °C
Ռեժիսոր, դերասան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի կարծիքով՝ հայաստանյան մամուլը ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները կարողանում է բավականին չեզոք դիրքից լուսաբանել, համենայն դեպս լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Սակայն, ի տարբերություն դրա, ըստ նրա, տեղական՝ հայաստանյան իրադարձությունները շատ են մանիպուլացվում:
Արթուր Մանուկյանի հետ այս և այլ հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Մանուկյան, հունվարին ընտրվեցիք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ: Նախկինում բազմիցս առիթներ ունեցենք ենք զրուցելու Հայաստանում հեռուստաեթերի ոչ որակյալ կոնտենտի եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այժմ կա՞ ծրագիր, նախաձեռնություն, որն իրականացնում եք այդ ուղղությամբ:
- ՀՌՀ-ն ոչ բավարար, փոքր լծակ է, որպեսզի եթերը անորակից գնա դեպի որակյալը: Գիտեք, այն հիմնականում վերահսկող մարմին է: Վերահսկում է, որ ամեն ինչ օրենքին համապատասխան լինի, էթիկայի կանոնները չխախտվեն եւ այլն: Այժմ մենք քննարկում ենք, որ պետական աջակցությունով հեռուստա եւ ռադիոհաղորդումներ լինեն, որոնք կրթական, մշակութային բնույթ կկրեն, այսինքն՝ այն, ինչի պակասը մենք ունենք: Արտադրողները մեզ հաճախ ասում են, որ նմանօրինակ հաղորդումները կարծես թե այնքան էլ պահանջարկ չունեն: Այստեղ ես տեսնում եմ ե՛ւ ճշմարտացիություն, ե՛ւ որոշակի խեղաթյուրում: Գիտեմ, որ այդ տեսակի հաղորդումներին բացառիկ որակ է պետք. եթե թեկուզ մի քիչ էլ թերանաս, այն իր հետաքրքրությունն ու արժեքը կկորցնի:
Նույնը, օրինակ, չի կարելի ասել անորակ հաղորդումների համար: Բովանդակությամբ անորակ հաղորդումներն ինչպես էլ անես, դրա անորակությունը չի տուժի: Բովանդակային հաղորդաշարի համար ավելի շատ ջանք է պետք, տաղանդ է պետք ներդնել: Իմիջիայլոց, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները պատրաստակամ են, բայց կարծես թե մենք կարիք ունենք նոր հեռուստամշակույթ ստեղծելու: Իհարկե, կարող ենք բոլորից ամեն ինչ պահանջել, բայց դրա ո՛չ փորձը, ո՛չ էլ դպրոցն ունենք: Արդեն քննարկումների մեջ ենք ձեւաչափ մտածելու վերաբերյալ: Տեսեք, օրինակ, ֆիլմ նկարելու համար գոյություն ունի կինոկենտրոն. կինոֆոնդից գումար է հատկացվում, մրցույթ հայտարարվում: Նույնը կարելի է նաեւ հեռուստա եւ ռադիոհաղորդումների դեպքում անել:
- Այսինքն՝ հնարավո՞ր է՝ կինոկենտրոնի նման ԿԳՄՍՆ-ին կից մի միավոր լինի, որն առանձին կզբաղվի այդ հարցերով:
- Չեմ ուզում այդքան ծանրացնել ու ասել, թե նոր կենտրոն կստեղծվի եւ այլն: Պարզապես ԿԳՄՍ նախարարության հետ փորձելու ենք ձեւաչափ գտնել, հասկանալ, թե ինչպես է հնարավոր մրցույթ կազմակերպել, որը համաձայնեցված կլինի: Չլինի այնպես, որ դպրոցում ուրիշ բան սովորեցնեն, հեռուստատեսությամբ լրիվ այլ արժեքներ քարոզեն: Այս կարգի հարցեր կան, որ զուգահեռվելու անհրաժեշտություն ունեն:
- Շատ հաճախ ենք լսում քննադատություններ այն մասին, որ իրականությունից կտրված է մեր հեռուստաեթերը: Հիմնական օրինակները բերվում են երկրում ծանր իրավիճակի, խնդիրների մասին հեռուստաեթերով չբարձրաձայնելը կամ քիչ բարձրաձայնելը: Նաեւ խոսվում է այն մասին, որ հաճախ որոշ լրատվամիջոցներ անգամ դրական զարգացումներն են բացասական լույսի ներքո ներկայացնում: Ձեր դիտարկմամբ՝ իսկապե՞ս այդպես է, եւ որքանո՞վ են արդարացված այս քննադատությունները:
- Շատ հաճախ ես տեսնում եմ մանիպուլացիա. օրինակի վրա բացատրեմ՝ հաղորդավարն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությունն արդեն քաղաքացիություն է տալիս Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի երեք քաղաքացի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն եւ իրավունք ունի անշարժ գույք գնել»: Այդ Թուրքիայի երեք քաղաքացիներն էլ հայ են, ուղղակի չեն ասում: Առաջին հայացքից ոչ մի խեղաթյուրում, մանիպուլացիա չկա, բայց դա նույնն է, որ ես ասեմ՝ սպիտակ շորով մեկը դանակով ճղեց ընկերոջս որովայնը, բայց չասեմ, որ այդ սպիտակ շորով անձը բժիշկ է, եւ դա օպերացիա էր: Այս կարգի բաներ կան, որոնք, իհարկե, քաղաքական շահ են հետապնդում: Լրատվամիջոցները այդ կերպ մատուցում են դիտավորյալ, այդտեղ որեւէ միամտություն չկա, եւ միամտություն է կարծել, թե դա միամտություն է: Կա քաղաքական եւ ոչ քաղաքական հաշվարկ եւ չարամտություն: Այդ ամենի հետեւանքով լրագրությունն է տուժում. եթերի, մամուլի հանդեպ հավատն արդեն իսպառ վերացել է: Խոսքն այլեւս հավատ չի ներշնչում, ընդհակառակը, հիմա եթե մի սուտ բան ես ասում, կարող ես նշել՝ «հեռուստատեսությամբ են ասել»: Լրագրության ոլորտը հեռուստատեսությունն այնքան է հեղինակազրկել, որ նույնիսկ չգիտեմ՝ այն վերականգնելի՞ է, թե՞ չէ:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ռուս-ուկրաինական հակամարտության լուսաբանումը հայաստանյան մեդիայում:
- Մենք բոլորին հորդորել ենք, որ անկախ քաղաքական եւ այլ շահերից, սարսափելի զգուշ է պետք լինել: Սա մեր խնդիրը չէ, եւ անզգուշությամբ առաջացրած վնասը կարող է շատ մեծ լինել: Խնդրանք, հորդոր, պահանջ, որպեսզի յուրաքանչյուր ոք ցուցաբերի քաղաքացիական զգոնություն, լուսաբանելիս էլ պահպանվի ծայրահեղ չեզոքություն: Այն, ինչ այդտեղ կատարվում է, ողբերգություն է, եւ մեծագույն անբարոյականություն է դրա վրա ձեռքեր տաքացնելը:
Երկու կողմից էլ արյուն է հոսում, երկու կողմի ժողովուրդն էլ մեզ բարեկամ ժողովուրդներ են, անկախ նրանից, թե հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ուկրաինան ինչ դիրքորոշում ուներ, այնտեղ քաղաքացիներ են զոհվում, կանայք, երեխաներ, ինչին նայելն ուղղակի անտանելի է: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն մեր դաշնակից երկիրն է, եւ ամեն ինչ պիտի չափազանց զգուշորեն լուսաբանվի: Սա մեր խաղը չէ, մեր տեսակետը հայտնելունն ու խառնվելունը չէ: Ամեն դեպքում զգում ենք, որ երկրում մեր հորդորը ինչ-որ չափով հաշվի է առնվում: Լուսաբանելիս փորձում են պահել չեզոքություն, իհարկե, ամեն մեկն իր կարողության, բարոյականության ու պատկերացման չափով:
- Արդեն մի քանի ամիս է՝ ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվում: Այս ընթացքում ցանկություն առաջանո՞ւմ է նորից ամբիոնից խոսք ասելու, հուզող հարցերի մասին բարձր հարթակից բարձրաձայնելու:
- Մեր կյանքն այդքան խնդիրներ ունի, որ շատ հաճախ կարիք ես ունենում դրանց անդրադառնալ, եւ միշտ է պետք այդպես անել: Երբեք չի լինելու մի պահ, որ մեր կյանքում խնդիրներ չլինեն, դա բոլոր ժամանակներում է այդպես եղել: Լավագույն երկրների լավագույն ժամանակներն ունեցել են խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են, դրանց լուծումներ են տրվել եւ այլ: Ինչ վերաբերում է խնդիրների մասին ամբիոնից խոսելու իմ ցանկությանը, այդ մասին չեմ մտածել: Չեմ կարող ասել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT