Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն՝ տառապում է. ինչի համար են պետք վշտի ապացույցները. Լենա Նազարյան (տեսանյութ)

 

Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն տառապում է: Ինչի՞ համար են պետք վշտի ապացույցներ:

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով պատերազմում զոհվածների ծնողների հասցեին հնչող քննադատություններին:

«Գրեթե ամեն շաբաթ իմ գործընկեր Տաթևիկ Գասպարյանի հետ այցելում ենք պատերազմում զոհված մարդկանց ընտանիքներ: Սա մեր անձնական նախաձեռնությունն է, և ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ընտանիքի, որ արձագանքում է հանդիպելու մեր խնդրանքին:

Այս ամիսներ տևող այցելությունների ընթացքում ծանոթացել եմ 100-ից ավելի կանանց, մայրիկների, տատիկների ու դուստրերի հետ, ինձ համար այդ կանայք հավաքական «Սոսե մայրիկ» չեն, այլ շատ կոնկրետ մարդիկ՝ իրենց տարբեր հոգսերով ու ցանկություններով»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսաուղերձին՝ նա ասաց, որ Աննա Հակոբյանը խոսել է մի բանի մասին, որը տեսանելի չէ հանրային մակարդակում, բայց նկատելի է անձնական զրույցների ժամանակ:

«Այդ երևույթը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ եթե մատնահարդարում ես անում, ուրեմն սիրտդ չի ցավում, եթե տունդ ու սանրվացքդ կոկիկ է, ուրեմն կեղծ է ցավդ, եթե ուզում ես երեխա ունենալ, ուրեմն կասկածելի սգավոր ես, եթե երաժշտությունը մի պահ ժպիտ է առաջացնում, ուրեմն դավաճանում ես որդուդ հիշատակը: Ինչի՞ համար են պետք վշտի ապացույցներ»,- ասում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26 ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել:

Ի պատասխան այդ քննադատությունների ու շահարկումների՝ որդեկորույս մայրերը շեշտել էին՝ միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պետք է ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա ու չի կարող պարել նրան կորցնելուց հետո»,- ասել էին նրանք:

Համատարած աղմուկի ֆոնին Աննա Հակոբյանը ստիպված եղավ մեկ անգամ ևս անդրադառնալ կազմակերպված միջոցառման բուն նպատակին և ուղերձին՝ քննադատություններին պատասխանելով տեսանյութով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1701 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել