Պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթությանը. ՀՀ նախագահը այցելել էր Մայր բուհ

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյանները շարունակում են այցելել Երևանի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Այսօր Մայր բուհ էր այցելել Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա հանդիպման ընթացքում ընդգծեց՝ պատրաստակամ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը: Նախագահի խոսքով՝ այս պահին չի կարող շարունակել դասախոսի աշխատանքը, սակայն եթե բուհերում ունենան իր կարիքը, ինքն էլ ունենա ասելիք, ապա պատրաստ է:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Դեռ ամիսներ առաջ ԵՊՀ-ի դասախոս էի: Երկու տարի առաջ դարձա ժամավճարով աշխատող դասախոս: Այս պահին չեմ կարող շարունակել դասախոսի աշխատանքը, սակայն եթե բուհերում ունենան իմ կարիքը, կարիք լինի դասախոսության, ես կգամ: Գումարն այստեղ նշանակություն չունի, կարևորն ասելիքն է: Համալսարանում շատ հաճախ ասելիքն է բացակայում»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը:

Նրա համոզմամբ՝ ԵՊՀ-ից հասարակության, քաղաքացիների, պետության և իշխանության շրջանում սպասելիքները մեծ են, որովհետև, ի վերջո, Հայաստանի Հանրապետության զարգացման ներուժը գիտությունը, կրթությունն ու մարդն են:

«Մենք այլ հնարավորություն չունենք: Ես էլ ձեզնից մեկն եմ և պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ցանկացած հարցում ծառայեցնել կրթության, առավել ևս՝ գիտության զարգացմանը: Սա արձանագրված է որպես փաստ, իրականություն, և մենք պետք է կարողանանք այդ ներուժն օգտագործել: Դրա օգտագործման հարցում ձեր ավանդը շատ մեծ է: Այն երիտասարդները, որոնք ավարտում են դպրոցը և գալիս բուհ, առաջինը տեսնում, լսում ու տպավորվում են դասախոսներից»,- շեշտեց Հայաստանի նախագահը:

Խաչատուրյանը միանգամայն վստահ է՝ Հայաստանի Հանրապետությանը հարկավոր են կրթված մարդիկ. «Ե՛վ նախագահականում, և՛ նախարարությունում ես զգացի, որ մենք լուրջ  մասնագետների պակաս ունենք: Շատերը քննադատում էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությանը կադրերի պակաս ունենալու համար, սակայն դրա պատճառն այն չէր, որ որևէ մեկի կամակորությունն էր, այլ ուղղակի հասկացանք՝ այն չափանիշները, որ դրել էինք ընտրություն կատարելու հարցում, դրանց համապատասխանող մասնագետները շատ քիչ էին»:

Խաչատուրյանը պատասխանեց նաև գիտխորհրդի անդամների հարցերին: Հարցուպատասխանի ժամանակ նախագահն անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Ըստ նրա՝ ՀՀ-ի բոլոր գործողությունները միտված են, որ մենք կոնֆլիկտի մեջ չընկնենք Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հետ:

«Պետք է օգտագործել քաղաքական լծակները՝ կանխելու համար բոլոր վատ հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած ռազմական գործողության ժամանակ: Պետք է իրար հետ լինենք ու ճիշտ որոշումներ կայացնենք: Մենք ՌԴ խաղաղապահներից պահանջում ենք կատարել իրենց պարտականությունը, այսինքն՝ օգտվում ենք մեր լծակներից»,- ասաց նախագահը:  

Պատասխանելով գիտխորհրդի անդամներից մեկի հարցին, ըստ որի՝ արդյոք ճիշտ չի՞ լինի, որ ինժեներական տեսանկյունից Կառավարությունը հրաժարվի մրցութային գաղափարներից, ինչպես Թուրքիայում է պետական հստակ վերահսկողության ներքո առաջարկվում գաղափար, դրան համապատասխան ընտրվում են անհրաժեշտ մասնագետներ, նախագահն ասաց.

«Մեզ մոտ, ըստ էության, մրցույթ չկա, առկա է ռազմաարդյունավետության համալիր, որը գիտության ֆինանսավորման մեջ է: Այնտեղ մարդը գալիս է և իր գաղափարներն է ներկայացնում: Կան որոշակի ստանդարտներ, որի շրջանակում նա պետք է իրականացնի իր գաղափարը: Այս առումով առկա է միայն մեկ խնդիր. մեզ մոտ բացակայում է կոնստուկտորական աշխատանքի կուլտուրան: Մենք փորձում ենք ԲՏԱ նախարարությունում դա վերականգնել: Պետք է կարողանալ նախանշել, թե որ ուղղություններն են մեզ համար կարևոր: ԱԹՍ-ների հետ կապված դինամիկ հարցերը լուծված են: Սակայն մեզ հարկավոր են մասնագետներ, որ կարողանանք կիրառել այդ սարքավորումները»:

Հայաստանի նախագահը նաև ընդգծեց՝ պետությունն այս հարցերի շուրջ միշտ պատրաստ է հովանավորել. «Չկա այն փաստը, թե մենք ունենք արտադրանք, և պետությունը չի հովանավորում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19258 դիտում

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է