Եթե Մարուքյանը քաղաքական ազդեցություն չունի, ինչո՞ւ եք արձագանքում մեծ ու մանր հայհոյախոսներով. Խաժակյանը՝ Աշոտյանին

Այսօր առավոտյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծավալուն գրառում էր արել՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ընդունած դիրքավորմանը:

Ըստ Մարուքյանի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը և քննարկել տեղի ունեցող գործընթացները, այն է՝ սահմանային հարցերի վերաբերյալ վերջին գործողությունները և հայտարարությունները:

Ըստ այդմ՝ Մարուքյանը եզրահանգել էր, որ ընդդիմությունը սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, թե իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և ավելի լավ տարբերակներ են ունեցել։

Մարուքյանի գրառմանն ավելի ուշ արձագանքել էր ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, թե «գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն», և նա դրանից նեղվել է»: Հանրապետական Աշոտյանը Մարուքյանին կրկին մեղադրել էր կեղծ ընդդիմություն լինելու համար:

Աշոտյանի այս գրառմանն էլ իր հերթին արձագանքել է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա անուղղակի հարցադրում է արել՝ գրելով՝ գուցե Աշոտյանը սրտնեղե՞լ է, որ այդպես էլ չհանդիպեց Մարուքյանին քաղաքականապես հանգածների կացարանում, որտեղ նա հանգրվանել է 2018-ից հետո:

«Սերժ Սարգսյանի մոտ գլխավոր հայհոյախոս աշխատող Աշոտյանը արագ արձագանքել է, իր բնորոշմամբ, օրեր առաջ քաղաքականությանը հրաժեշտ տված Էդմոն Մարուքյանին:

Դե, եթե արդար եք, Մարուքյանն էլ, ըստ ձեր հայտարարությունների, նշանակվելով հատուկ հանձնարարություններով դեսպան, այլևս քաղաքական ազդեցություն չունի, ինչո՞ւ եք իրար խառնված արձագանքում բոլոր մեծ ու մանր հայհոյախոսներով: Թե՞ գտել եք ձեր դիագնոզը այդ գրառման մեջ:

Մի տարբերակ էլ կա... գուցե Աշոտյանը սրտնեղե՞լ է, որ այդպես էլ չհանդիպեց Մարուքյանին քաղաքականապես հանգածների կացարանում, որտեղ նա հանգրվանել է 2018-ից հետո»,- մասնավորապես գրել է Խաժակյանը:

Նշենք, որ երեկ էլ ՀՀ Ազգային ժողովը քննարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, ըստ որի՝ այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն կարողանում ընտրվել, ՀՀ վարչապետին հնարավորություն տրվի պաշտոնակատարներ նշանակելու: Այս նախագծի քննարկման ժամանակ էլ ընդդիմությունը գանգատվում էր, թե կարևորագույն՝ սահմանային հարցերը թողած, գործող ուժը ոչ շուտափույթ և առաջնային լուծում պահանջող հարցեր է բերում օրակարգ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5887 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C