Որ ռեժիսորների ֆիլմերին կաջակցի պետությունը. հայտնի է նաեւ, թե յուրաքանչյուրի համար որքան գումար կհատկացվի

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրել է 2021-2022 թվականների մրցույթում պետական ֆինանսավորման արժանացած ֆիլմերի ցանկը: Դրանց թիվը 10-ն է, որոնց էլ ընդհանուր առմամբ հատկացվել է 193 միլիոն 300 հազար դրամ գումար:

Մեկ կարճամետրաժ ֆիլմի նախագիծ է հաստատվել: Այն Նաիրա Մուրադյանի «7 համբույր, 7 հանդիպում, 7 պտույտ» աշխատանքն է: Այս ֆիլմի համար հատկացվել է 14 միլիոն դրամ:

2021 եւ 2022 թվականների մրցույթում ֆինանսավորման հաստատված լիամետրաժ ֆիլմերի նախագծերը 9-ն են: Դրանցից Հակոբ Մելքոնյանի «70» օր ֆիլմին հատկացվել է 2 միլիոն 500 հազար դրամ: Իննա Սահակյանի «Շեքսպիրի մեղքեր»-ի համար՝ 2 միլիոն 500 հազար դրամ: Այս երկու ֆիլմերը դեռեւս զարգացման փուլում են:

Արտադրության փուլում են Լիլիթ Մովսիսյանի «Պայքար» ֆիլմը, որին հատկացվել է 25 միլիոն 300 հազար դրամ, Արամ Շահբազյանի «Այդ Իգիթյանը» ֆիլմին՝ 24 միլիոն դրամ: Հարություն Խաչատրյանի «Բարեւ, ես եմ․․․ Արմենը» ֆիլմի համար էլ հատկացվել է 28 միլիոն դրամ:

Հայ-ամերիկյան համատեղ արտադրության՝ Ալեքսանդր Աթանեսյանի «Գիրքը» ֆիլմին հատկացվել է 20 միլիոն դրամ, Հայկ Օրդյանի «Չորացած ծառը» ֆիլմին՝ 59 միլիոն դրամ: Օրդյանը, ավելի վաղ խոսելով այս ֆիլմի մասին, տեղեկացրել էր, որ Արտավազդ Փելեշյանի լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարով է նկարահանվելու այն: «Այդ կինոպատմությունը վարպետը վաղուց է գրել: Վերջերս, երբ «Զուլալին» ցուցադրեցի, ինքը հավանել էր ֆիլմը: Մի օր էլ զանգահարեց ու ասաց՝ արի, հետդ խոսելու բան կա: Երբ այցելեցի, ասաց, որ նման մի գաղափար ունի՝ խաղարկային ֆիլմի սցենարն ուզում է իրականացնել ու առաջարկեց, որ հենց «Օրդեր ֆիլմ» ընկերությունը դրանով զբաղվի»,- նշել էր Հայկ Օրդյանը:

Իսկ ահա արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմը, որին հատկացվել է 40 միլիոն դրամ, խաղաղության մասին է, ինչին հասնելու համար կարիք կա գտնել մեր ինքնությունը: Մի կնոջ գաղտնիքն է, որը դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ. ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան-Արցախ:

Հետարտադրական փուլում գտնվող մեկ ֆիլմի համար էլ հատկացվել է 6 միլիոն դրամ: Այն Արեն Մալաքյանի «Վոլդեմար» աշխատանքն է: 2016 թվականին նկարահանված «Վոլդեմարը» համամոլորակային չարիքի՝ միայնության, նաեւ Երեւանի կոլորիտային կերպարներից մեկի՝ 79-ամյա Վոլդեմարի մասին է: Աբովյան փողոցում ապրող փոքրամարմին ու խարիզմատիկ այս մարդուն, որը բոլոր մշակութային միջոցառումների, պրեմիերաների մշտական այցելուն է, շատերն են ճանաչում: Նա երազում է Փարիզ գնալ, ինչպես ինքն է ասում՝ «Պարիժ»: «Վոլդեմարի» ստեղծագործական կազմը որոշել է իրականություն դարձնել նրա երազանքը:

Ռեժիսոր Արեն Մալաքյանը 2015 թվականին Փարիզյան սրճարանի մոտ հանդիպել էր մի ծերունու, որը կես դար է՝ երազում է Փարիզի մասին: Հաջորդող պատահական հանդիպումները, որ հիմնականում տեղի էին ունենում մշակութային միջոցառումների ժամանակ, ստիպեցին Արենին մտածել ֆիլմ նկարահանելու մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36453 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի