ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով. «Ստացվել է այնպես, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչ ժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչն ակնկալում ենք:

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանց մասնակցությունը միջազգային պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ու Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման և օլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այս փաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակ պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույն թվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրային համերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ-2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝

  • Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում, և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
  • Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց, այդ թվում՝ սահմանամերձ։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ-2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22765 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս