Երևան
12 °C
Երեւանի ավագանին այսօր հերթական նիստի ժամանակ հաստատեց «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի որոշումը փոփոխության ենթարկելու մասին նախագիծը:
Փոփոխման ենթարկվեց հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Նախագիծը զեկուցեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Գործող հաստիքացուցակով հաստատված է 853 հաստիք: Ըստ Արեյանի՝ նոր հաստիքների ավելացումը կազմում է 138 միավոր:
Քաղաքապետի խորհրդականի փոխանցմամբ՝ վերջին երկու տարվա փորձը ցույց է տվել, որ համալրված են լինում միջինում 760 միավոր հաստիքներ: Մոտ 90 միավոր հաստիք մշտապես թափուր է մնում:
«Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնարկը տարբեր ժամանակահատվածներում փուլ առ փուլ համալրվել է տեխնիկայով, եւ այսօր առկա է ընդհանուր թվով 120 միավոր տեխնիկա (աղբատար, փոշեկուլ, տրակտորներ, ինքնաթափ եւ բազմաֆունկցիոնալ մեքենաներ): Հիմնարկի ստեղծման օրվանից աշխատանքների ծավալները տարեց տարի ավելանում են»,- մանրամասնեց Արեյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաբնակարան շենքերի գործող թվով 3415 աղբախցերի ավելի քան 90%-ը փակվել եւ կոնսերվացվել է, որոնց աղբահանությունն իրականացվում էր այլ կազմակերպությունների միջոցով: Փակվող եւ կոնսերվացվող աղբախցերի փոխարեն բազմաբնակարան շենքերի աղբը գեներացվում է նոր տեղադրված աղբամաններում, որտեղից աղբահանությունը իրականացնում է հիմնարկը:
«Բացի այդ, հիմնարկի գործող կառուցվածքում առկա են որոշ անհամապատասխանություններ, օրինակ՝ ներկայիս կառուցվածքում անձնակազմի կառավարման բաժինը ներառված է Ֆինանսատնտեսական բաժնում, եւ մեկ բաժնում առկա է երկու բաժնի պետ՝ ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ եւ անձնակազմի կառավարման բաժնի պետ»,- նկատեց Արեյանը՝ հավելելով՝ անձնակազմի կառավարման բաժնի պետի հաստիքի պաշտոնային դրույքաչափը հավասարեցված է շարքային հաշվապահի պաշտոնային դրույքաչափին: Նույն բաժնի մեջ են մտնում նաեւ տնտեսվարն ու վարչական շենքի հավաքարարները:
Աղբահանության վարորդները ներառված են աղբահանության բաժնում, բազմաֆունկցիոնալ մեքենաների վարորդները՝ սանմաքրման բաժնում, սակայն տրանսպորտային միջոցները գտնվում են գլխավոր ինժեների եւ տեխնիկական միջոցների պատասխանատու ինժեներների պատասխանատվության ներքո: Աղբամաններ ախտահանող բանվորները ներառված են սանմաքրման բաժնում:
Ըստ Արեյանի՝ վերոնշյալ հանգամանքների պայմաններում հիմնարկի գործող կազմակերպական կառուցվածքով հնարավոր չէ իրականացնել կանոնադրական նպատակները:
Նա նշեց, որ ելնելով վերոգրյալից՝ առաջարկում են կազմակերպական կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխություն:
Գործառույթների հստակեցման եւ տարանջատման արդյունքում նոր տարբերակում առաջարկվում են նոր ստորաբաժանումներ: Հիմնարկի գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար պահանջվող անհրաժեշտ հաստիքները ձևավորվել են թափուր հաստիքների փոխարեն, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման և կոնսերվացման արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին:
Արեյանը նկատեց՝ գործող հաստիքացուցակի համեմատ նոր հաստիքների ավելացումը կազմում է 138 միավոր: Մնացած հաստիքների վերադասավորումն ու ավելացումը իրականացվում են՝ ի հաշիվ առկա թափուր հաստիքների. «138 նոր հաստիքների ֆինանսավորումն իրականացվելու է բազմաբնակարան շենքերի աղբամուղերի եւ աղբախցերի փակման եւ կոնսերվացման արդյունքում առաջացող տնտեսումների հաշվին: Հետևաբար հիմնարկի 2022թ հաստատված բյուջեի ավելացում տեղի չի ունենում»:
Քաղաքապետի խորհրդականի դիտարկմամբ՝ այս փոփոխություններն արվում են հիմնարկում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: «Տնօրենի մոտ ավելացնելու ենք 4 հսկող հաստիք, որոնք անմիջապես պիտի հսկեն ամբողջ քաղաքը, հերթափոխի պետերին, ինչպես նաեւ՝ մոնիթորինգի վրա չվացուցակը»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT