Երևան
12 °C
«Երեւանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ գործընթացն արդեն մեկնարկել է: Նաեւ ձեւավորվել է պատմաբանների խորհուրդ, որը պետք է զբաղվի վերահրատարակման աշխատանքներով:
Անտոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ արդեն կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի եւ խմբագրական կազմի այլ պատմաբանների մասնակցությամբ:
«Ի մի կբերվի նախ, հայերեն տարբերակը, ապա՝ նոր անցում կկատարվի այլ լեզուներով թարգմանելուն: 2018 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ղեկավարությամբ նախաձեռնվել էր Երեւանի պատմությունը գրքի տպագրությունը, «Երեւանի պատմության մասին ուսումնասիրություններիցս հետո հասկացա, որ անհրաժեշտություն կա այն վերահրատարակելու, էլ ավելի հարստացնելու ու ամփոփելու առկա նյութերը, նաեւ պարտադիր թարգմանելու այն տարբեր լեզուներով»,- խոսելով մտահղացման մասին՝ ասաց Երեւանի ավագանու անդամը:
Գիրքն առայժմ կթարգմանվի ռուսերեն եւ անգլերեն, սակայն աշխատանքները համակարգող խումբը նախաձեռնել է նաեւ ֆրանսերեն եւ պարսկերեն լեզուներով թարգմանել այն: Անտոնյանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր լեզվով թարգմանությունը կարվի՝ համագործակցելով տվյալ երկրի դեսպանատան հետ:
«Ցավոք սրտի, Երեւանը դարեր շարունակ երեք կայսրությունների միջեւ կռվախնձոր է եղել, ուստի նպատակն է ամեն ինչ դիպուկ ու ճշգրիտ ներկայացնել: Հարեւան պետությունների կողմից տարվող հակաքարոզչության համար պետք է ունենալ իրական ու ծանրակշիռ հիմնավորումներով ժողովածու կամ աշխատություն»,- նկատեց Արման Անտոնյանը՝ հավելելով՝ սա կլինի հակակշիռ պատմությունը նկարող հարեւաններին:
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր ներկայացված նյութ պետք է ունենա հիմնավորում, սկզբնաղբյուր՝ իր համապատասխան պատկերային կամ լուսանկարների ձեւաչափով ամփոփված: Հանրամատչելի ձեւով է արվելու, որպեսզի հասանելի լինի յուրաքանչյուրին:
«Տարբեր ժամանակներում, մանավանդ վերջին ժամանակահատվածում, տարբեր առիթներով տարբեր երկրներից տարբեր քաղաքացիներ, պատվավոր հյուրեր ու պաշտոնատար անձինք են ժամանում քաղաքամայր Երեւան, ուստի մեր պատմությունը ավելի դիպուկ ու մատչելի մատուցելու անհրաժեշտություն կա»,- կարծում է Երեւանի ավագանու անդամը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT