Երևան
12 °C
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նառան տեւական ժամանակ բուժում էր ստանում բարդ հիվանդության դեմ: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, և 3 ու ավելի տարիներ երգչուհու կյանքում նաև ստեղծագործական դադար էր: Նառան այսօր փորձում է վերականգնվել եւ նորովի ներկայանալ իր երկրպագուներին ու արվեստը գնահատողներին:
Երգչուհի Նառա Վարդանյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.
- Նառա, տեւական ժամանակ պայքարում էիք բավականին ծանր հիվանդության դեմ և կարողացաք հաղթահարել այն: Դուք կենսուրախ անձնավորություն եք: Արդյոք այդ կենսուրախությունը նպաստե՞լ է հիվանդության հաղթահարմանը:
- Իհա՛րկե: Դժվարությունները կարողացա հաղթահարել երեւի հենց կյանքը չափազանց շատ սիրելու շնորհիվ: Ամեն ինչի հիմքը սերն է: Ցանկացած իրավիճակում չպետք է կորցնել լավատեսությունն ու չհուսահատվել: Կյանքը պայքար է, եւ դրանք լոկ խոսքեր չեն, այդ պայքարում հաղթում է ուժեղը, հաղթում է հզորը. պիտի մարդ ո՛ւժ գտնի իր մեջ: Հիվանդությունս հաղթահարելու այդ դժվարին ճանապարհին ինձ շատ են օգնել նաեւ ընտանիքիս սերն ու աջակցությունը:
- Դուք մի անգամ նշել եք, որ կցանկանայիք այնպիսի հաղորդումներ լինեին, որտեղ քաղցկեղ հաղթահարած մարդիկ կպատմեն այն ապրումների ու ճանապարհի մասին, որի միջով անցել են: Երբեւէ մտածե՞լ եք ինքներդ նման հաղորդում ստեղծելու մասին:
- Ես միայնակ չեմ ցանկանա դա անել, բացի դա, միայնակ այն ցանկալի արդյունք չի ունենա: Կցանկանայի, որ մի քանի հոգի հավաքվեին, եւ յուրաքանչյուրը խոսեր: Կարծում եմ՝ այդ ամենը մարդիկ շատերի օրինակի վրա պետք է տեսնեն: Միայն իմ շուրթերից չէ, որ պիտի լսեն, որ քաղցկեղը հաղթահարելի է: Այն մահվան դատավճիռ չէ: Շատ կարեւոր է, որ մարդիկ միշտ հիշեն՝ ցանկացած վատ իրավիճակի ելքն առաջին հերթին հույսը չկորցնելն է՝ հավատալը:
- Դուք 4 թոռնիկի տատիկ եք, սակայն հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն եք թողել, որ թվում է, թե տարիները Ձեր կողքով սահում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր չխամրող գրավչության ու կանացիության գրավականը:
- Ես բազմիցս ասել եմ, որ առանձնահատուկ որեւէ բան չեմ անում, եւ իմ կանացիությունը, կամ, ինչպես դուք եք ասում, գրավչությունը որեւէ գաղտնիքով պայմանավորված չեն. պարզապես բնությունն է ինձ այսպիսին ստեղծել: Կարծում եմ՝ ցանկացած կին պիտի լինի խնամված, սակայն եթե ասեմ, որ ես հատուկ ինչ-որ բաներ եմ անում, ստած կլինեմ, քանի որ չկա նման բան: Պարզապես, կրկնում եմ, շատ եմ սիրում կյանքը, եւ միգուցե դրանով է պայմանավորված, որ չորս կողմս սփռում եմ ուրախություն եւ պայծառություն:
- Բավականին երկար ժամանակ չէիք ստեղծագործում, չէինք տեսնում Ձեզ էկրանին: Առաջիկայում պատրասվո՞ւմ եք խախտել լռությունը:
- Այս մի քանի տարին ինձ համար դժվար ժամանակներ էին, սակայն կամաց-կամաց վերակենդանանում եմ: Հույս ունեմ, որ այս տարի արդեն կփորձեմ արթնանալ: Երգը պիտի նախ ներսումդ ծնվի, որ հետո այն արտահայտես: Ասելիք ունեմ, սակայն մեջս դեռ դժվար է երգվում:
- Դուք կարծես սոցիալական ցանցերում այնքան էլ ակտիվ չեք, սակայն այսօր դրանք բավականին նպաստում են, որ մարդիկ, առավել ևս արտիստները իրենց արվեստը մատուցեն հանրությանը: Արդյոք սա Ձեզ չի՞ գրավում:
- Ճիշտ նկատեցիք, ես փոքր-ինչ հեռու եմ դրանցից, ինձ այնքան էլ չեն գրավում: Դեռ պատրաստ էլ չեմ, ցանկություն էլ չունեմ: Չգիտեմ:
Սոցիալական ցանցերից դուրս ես իմ առաքելությունը համարում եմ ուժեղ կնոջ կերպարը գովաբանելը: Փորձում եմ այնպես անել, որ մեր հանրությունը գոնե որոշ անհատների միջոցով կարողանա տարբերակել վուլգարը կանացիությունից: Խնդիր չԷ, թող բաց, սեքսուալ հագնվեն, կարճ կիսաշրջազգեստներ կրեն, սակայն այդ նուրբ գիծը չհատեն: Միշտ փորձում եմ առաջին հերթին որպես արտիստ դրան ուշադրություն դարձնել եւ օրինակ ծառայել: Կարծում եմ՝ ինձ հաջողվել է և հաջողվում է: Միայն երգելը քիչ է, նաեւ պետք է արտիստ լինել, որովհետեւ եթե դու քեզ համարում ես այդպիսին, ուրեմն պիտի նաեւ որոշակի դրա կրողը լինես և փոխանցես: Եթե արտիստ ես, ուրեմն ճաշակ թելադրող ես:
- Կարելի է ասել, որ վերջին շրջանում երգարվեստ մտնելը շատ դյուրին է դարձել, էլ չենք խոսում ճաշակ թելադրողների մասին. ասպարեզում է հայտնվում և քննարկման առարկա դառնում ինչ և ով հասնի: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք պայքարել սրա դեմ:
- Պետք չէ, որ մենք թերագնահատենք մեր ժողովրդին, որովհետեւ նա շատ լավ կարողանում է տարբերել: Մենք շատ ճաշակով ու ինքնատիպ երիտասարդներ ունենք: Իսկ այն, ինչ այսպես մեծ թափ առած տարածվում է, միեւնույն է, ժամանակավոր է. մնայունը կմնա, ժամանակավորը կանցնի կգնա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT