Շրջադարձային ծրագրեր շրջակա միջավայրի կառավարման ոլորտում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տարածաշրջանային համագործակցության ղեկավար Լիդիյա Քրիստմաննին, KfW գերմանական բանկի տարածաշրջանային տնօրեն Բիրգիտ Հոլդերիդ-Կրեսսին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը մեկ անգամ ևս անդրադարձել է  Շրջակա միջավայրի նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջև երկարարմյա արդյունավետ համագործակցության առկայությանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի կառավարման և զարգացման, հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ շարունակաբար ներդրումների և աջակցության համար։

Իր խոսքում նախարարն անդրադարձել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրին, որը միտված է Սյունիքի մարզի թվով  բնության 7 հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության «EU4Sevan» ծրագրին։

Ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Բնության հատուկ պահպանվող տարածքները ուշադրության կենտրոնում պահելու համար և տեղեկացրել, որ այժմ նախարարությունում սկսվել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց արդյունքների քարտեզագրման և վերլուծությունների գործընթաց, որը նպատակ ունի առավել հասցեական և արդյունավետ դարձնել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ընթացում առանձնահատուկ քննարկվել է նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որով կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի։

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:

Նախարարը ներկայացրել է գույքագրված խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տարվեն ծրագրի շրջանակում։

Ֆինանսական աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել օժանդակել համատեղ իրականացվող ծրագրերի բարեհաջող ընթացքին։ Պայմանավորվածությունէ  ձեռք բերվել առանձին հանդիպումների միջոցով առավել մանրամասն և կետային քննարկել  «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը։

Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերի հաջող ընթացքը ամուր հիմք կստեղծի երկկողմ համագործակցությունն ավելի ընդգրկուն դաշտ տեղափոխելու, համար, ինչպես նաև իր  վճռականությանությունն ու  պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը գործադրել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցությունը նոր, ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1495 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ