Երևան
12 °C
Իրականում տեղի է ունենում առանց օրակարգի, մարդկանց էմոցիաների հետ խաղալու գործընթաց։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գործողություններին՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«2021 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրություն կատարեց, որի արդյունքներն ընդունելի էին ողջ միջազգային հանրության կողմից։
Ընտրությունների արդյունքը արդեն դե ֆակտո, կարելի է ասել, գիտակցված էր։ Ժողովուրդն ընտրեց՝ հաշվի առնելով ինչպես տեղի ունեցածը, այնպես էլ ընտրություններով ամրագրեց խաղաղ ապրելու իր ցանկություններն ու իրավունքը։
Սիրելի՛ հայրենակիցներ, դուք ինքներդ լավ գիտեք, որ Արցախի հարցը չի կարող լուծվել դրոշակներով, չի կարող լուծվել ամպագոռգոռ կոչերով։ Եվ տեղին հարց է առաջանում՝ ինչո՞ւ, օրինակ, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո շտապ կարգով չլուծվեց Արցախի հարցը, որի համար ամենաթանկը՝ կյանքը դրեցին զոհասեղանին մեր անկախության սերնդի հերոս տղերքը։
Ինչո՞ւ երկար տարիներ խորհրդարանական մեծամասնություն լինելով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն թեկուզ ՀՀ ներսում չլուծեցին և չընդունեցին Արցախի անկախությունը և հիմա դրա պահանջն են ներկայացնում, առանց խղճի խայթ զգալու։ Չէ որ փաստ է այն հանգամանքը, որ թողել են այդ հարցի լուծումն անկախության սերնդին։
44-օրյա պատերազմում անկախության սերնդի սերուցքը, մեր լավագույն տղերքն իրենց կյանքը դրեցին հայրենիքի ապագայի համար։ Յուրաքանչյուր հայ այլևս ապրում է այդ ծանր վիշտը սրտում, և մի բան հստակ է՝ մեր գենետիկ կոդի մեջ այլևս դաջված է այդ անչափելի մրմուռը։
Եվ ինչքան էլ բարդ բանակցություններ և ծանր ճանապարհ անցնելու կարիք լինի, պետք է անցնենք։ Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի։ Այլևս ոչ մի հայորդու կյանքի գնով, ոչ մի մոր արցունքների գնով չպետք է ժամանակ ձգենք այս հարցի լուծման համար։ Մենք պարտավորություն ունենք մեր արիաբար ընկած հերոսների առաջ՝ ազատ, անկախ ու խաղաղ երկնքով ուժեղ պետություն ունենալ։
Եվ, այո՛, ինչքան էլ աշխարհում այս պահին փոթորկային իրավիճակ է, մենք շանս ունենք մեզ համար այդքան թանկ խաղաղության օրակարգ ձևավորելու: Ու ամենակարևորը, ոչ ոք չի ասել՝ հեշտ է լինելու, բայց մենք այլևս իրավունք չունենք թողնել հարցի կարգավորումը մյուս սերունդներին։
Մենք պետք է կամք ցուցաբերենք ու ժառանգենք մեր երեխաներին կանխատեսելի ապագա, այլ ոչ թե անհեռատես կոչերով, հույզերի վրա ազդելով՝ սպասարկվեն ոմանց անձնական ամբիցիաները, որի հետևանքով խարխլվի մեր եղբայրների արյան գնով ձեռք բերված խաղաղությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հավատարիմ ենք ձեր տված յուրաքանչյուր քվեին, և այլևս երբեք ձեր ընտրությունը ոչ մի խմբավորում չի կարողանալու ձեզանից խլել սեփական շահը սպասարկելու համար:
Աստված պահապան մեր հայրենիքին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT