Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

Մայիսի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Պատվիրակության կազմում են արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Ֆորումի կազմակերպմանն աջակցել է Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Ֆորումի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել են իրավական ոլորտում համագործակցության կարևորության մասին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին՝ հրավերի համար և ընդգծել, որ հայ-վրացական ֆորումը կարևոր քայլ է երկու երկրների միջև գործընկերությունը խորացնելու համար։

«Մեզ համար շատ կարևոր է երկու բարեկամ երկրների միջև փորձի փոխանակումը՝ սկսած պրոբացիայի փայլուն գաղափարից, որը նպաստում է պրոբացիոն համակարգի զարգացմանը, ինչպես նաև շատ կարևոր մի փորձ, որի մասին կցանկանայի խոսել՝ դրանք արդարադատության տներն են»,- նշել է նախարար Անդրեասյանն իր ելույթում:

Նախարար Կարեն Անդրեասյանը կարևոր է համարել նաև արբիտրաժային կենտրոններ ստեղծելու գաղափարը, որն այս պահին Հայաստանում գտնվում է ստեղծման սկզբնական փուլում, իսկ Վրաստանում այն արդեն իրագործվել է։ Երկու երկրների արդարադատության նախարարները ֆորումի ընթացքում քննարկել են նաև արդիական հարցեր՝ նոտարական ծառայությունների հասանելիության, էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխման, դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի, ֆորմալ և ոչ ֆորմալ իրավաբանական կրթության մասին։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կտեղափոխվեն նոր փուլ, և երկու երկրների արդարադատության նախարարների համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։

Հայ-վրացական իրավական ֆորումը կավարտվի այսօր։ Այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը կայցելի Ազգային արխիվ, Արդարադատության տուն, Քրեակատարողական ծառայություն և կծանոթանա նրանց աշխատանքների վրացական մոդելին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
770 դիտում

Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն

Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները

2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին