Ճանկռել է երեխային, անվանել՝ ոչնչություն. դպրոցներից մեկում բռնության ենթարկված երեխայի մայրը՝ դեպքի մասին (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը հարվածում և վիրավորում նույն դպրոցի աշակերտներից մեկին:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան  թիվ 24 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում: Մեր այցելության ժամանակ դպրոց էր եկել նաև երեխայի ծնողը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, սակայն տեսանյութը այսօր է տարածվել համացանցում: Մոր խոսքով՝ երեխան ինքն է պատմել կատարվածի մասին, իսկ հարվածողը եղել է անգլերենի ուսուցչուհին, որը, ըստ մոր, հաճախ է թիրախավորել տղային:

«Այդ օրը ներս է մտել ուսուցիչը և տեսել, որ դասասենյակի սեղանները ձևափոխված են: Առանց պատճառի միանգամից իմ երեխային է հարվածել ու ասել՝ «վեր կաց, ռադդ քաշիր, հետևի շարքում նստիր»: Առաջին անգամը չէ, որ նա նման վերաբերմունք է ցուցաբերում իմ երեխայի նկատմամբ: Միշտ հարվածել և վիրավորել է: Բոլոր դեպքերի մասին ես տեղյակ եմ եղել, ասել եմ՝ թող հարթվի: Փորձել եմ դասղեկի հետ զրուցել, բայց այդպես էլ չի ստացվել, այսօր էլ տեսա, որ տեսանյութն է հրապարակվել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց երեխայի մայրը՝ Քրիստինե Մելումյանը:

Նրա խոսքով՝ ուսուցչուհին հարվածել է աշակերտի գլխին, պայուսակը գցել գետնին, երեխային անվանել ոչնչություն, քերծել ձեռքը: Տեսանյութում, ըստ ծնողի, միայն դեպքի մի մասն է, ողջ դասաժամի ընթացքում ուսուցիչը երեխայի հանդեպ նման վերաբերմունք է ցուցաբերել: Քրիստինե Մելումյանը նշեց, որ գիտի՝ իր երեխան երբ է ստում և երբ ճշմարտությունը պատմում: Իսկ թե ինչո՞ւ է միայն իր երեխայի հանդեպ ուսուցիչը նման վերաբերմունք ցույց տվել, մայրը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ երեխայի նկատմամբ այսօր վատ վերաբերմունք է ցուցաբերել նաև մեկ այլ առարկայի ուսուցիչ:

«Չի եղել նման դեպք, երբ իմ երեխան որևէ ուսուցչի հրի կամ հարվածի, վատ բառեր օգտագործի: Ինքը նման դաստիրակություն չի ստացել, մեր ընտանիքում դա ընդունված չէ: Միշտ մոտեցել եմ, ասել՝ խնդիրը ո՞րն է, որ իմ երեխային նման կերպ է վերաբերվում, բայց այդպես էլ չեմ կարողացել հասկանալ: Այսօր էլ ռուսերենի դասատուն է մտել դասարան, հեռախոսները հավաքել և երեխայիս «ուռոդ» է անվանել»,- ասաց մայրը:

Անգլերենի ուսուցչուհու հետ հանդիպել մայրը չի ցանկանում, քանի որ մի քանի անգամ փորձել է խոսել, սակայն վերջինս կապի դուրս չի եկել, ծնողի զանգերը նույնպես անպատասխան են մնացել: Այսօր խոսել է դպրոցի տնօրենի հետ, խնդրել, որ ուսուցչի նման արարքը դատապարտվի:

«Ո՛չ ճանաչում ենք ուսուցչուհուն, ո՛չ էլ շփում ենք ունեցել իր հետ: Չգիտեմ՝ ինչո՞ւ է ատելությամբ լցված իմ երեխայի հանդեպ: Ուսուցչուհու հետ հանդիպելու ոչինչ չունեմ: Չեմ ուզում հանդիպել այն մանկավարժի հետ, ում մի քանի անգամ փորձել եմ զանգահարել, սակայն չի պատասխանել զանգերիս, փոխարենը լսել եմ, որ ասել է՝ ծնողին ասեք՝ ինձ էլ չզանգահարի: Պետք է դատապարտվի այս արարքը, որ հասկանան՝ երեխան ծաղրի առարկա չէ: Պետք է հասկանան՝ անգլերենի ուսուցչուհու անմեղ դիմակի տակ հրեշ է թաքնված»,- նշեց ծնողը:

Թե ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել համացանցում, Քրիստինե Մելումյանն ասաց, որ տեղյակ չէ. «Շատ լավ է, որ տեսանյութը տարածվել է: Ես ապացուցեի, որ երեխան ծաղրի առարկա չէ, և պետք է դատապարտվի այս արարքը: Իմ երկրորդ բալիկին էլ պետք է բերեմ այս դպրոց, առաջին դասարան: Դպրոցի անձնակազմի հանդեպ հարգալից վերաբերմունք ունեմ, բայց նման արարքը իմ երեխայի հանդեպ անընդունելի է: Այս պարագայում ուսուցիչը պետք է պատասխան տա»,- պնդեց ծնողը:

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի տնօրենն էլ դեպքի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ չցանկացավ՝ միայն շեշտեց, որ ուսուցչի վերաբերմունքը երեխայի նկատմամբ դատապարտելի է: Դպրոցի մանկավարժների բնութագրմամբ՝ երեխան չսովորող աշակերտ է, սակայն, ըստ իրենց, նրա նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն անթույլատրելի է:

Երևանի քաղաքապետարանից էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ հանրակրթության վարչությունն այցելել է դպրոց՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու: Հավելյալ տեղեկատվություն ունենալու դեպքում քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես անդրադարձել է դեպքին: Գերատեսչությունը խստորեն դատապարտել է հակամանկավարժական դրսևորումները: Տարածած հայտարարության մեջ շեշտված է՝ հետամուտ են լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6657 դիտում

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել

ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր

Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը

Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ

2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար

Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել

«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Rolex ժամացույցի հազվադեպ մոդելը. լուսանկարներ

Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին

«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

Խաչանովը Հոնկոնգում ընթացող թենիսի մրցաշարում զուգախաղով դուրս է եկել եզրափակիչ

Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել․ Բլինկեն

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Արեգակի մակերեսին գրանցվել է բարձրագույն դասի բռնկում

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի ընդունել և ուղարկել միջազգային թռիչքներ

Վանաձորում շինություն է այրվել

Շերը նշել է պրոդյուսերի անունը, որը սպառնացել է ատրճանակով` ցանկացել քնել իր հետ 15 տարեկանում

Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ

Առաջիկա օրերին տեղի կունենան զորավարժություններ Իրանի ԻՀՊԿ ավելի քան 110 հազար ծառայողների մասնակցությամբ

Որոշ երկրներ դժգոհությամբ են հետևում Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդմանը․ Գիվի Միկանաձե

66-ամյա Մադոննան ամուսնանում է իր 28-ամյա ընկերոջ հետ. լուսանկարներ