Երևան
12 °C
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել ութ միջազգային ճանաչում ունեցող միջատաբաններ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերմանը։
Հիմնադրամից հայտնում են, որ գիտնականներից մի քանիսը Հայաստանում արդեն եղել են, մյուսները փաստում են՝ Հայաստան մշտապես երազել են այցելել։ Նախորդ այցի ընթացքում այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։ Տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։
«Մեզ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը Հայաստանում։ Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներին մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում։ Այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է․Գերմանիայում մենք նման մեծ տարածք չունենք»,- նշել է պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը Գերմանիայից։ Ասում է՝ գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին։
Լիտվայից Պովիլաս Իվինսկիսը 30 տարի առաջ է այստեղ եղել, հետաքրքրված է, թե ինչպես է փոխվել ամեն ինչ երկրում։ Փաստում է՝ կախված եղանակից՝ կենդանական աշխարհը փոխվում է, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են գտել։
Դանիայից Բյարնե Սկուլեն, բացի գիտական ուսումնասիրություններից, շատ է սիրում միջատների լուսանկարներ անել։
Սլովակիայից Ժդենո Տոկարն էլ խոստովանում է՝ իր երազանքն է եղել Հայաստան գալը։ Ուսանողական տարիներին պետք է գար, սակայն չստացվեց։ Արդեն 45 տարի փոքր թիթեռներ է հավաքում և ուսումնասիրություններ կատարում։ Փաստում է՝ նոր ցեղատեսակներ հայտնաբերելուն պես պետք է հասկանան՝ ինչ անուն ընտրել։ Սովորաբար նոր տեսակներին անվանակոչում են ըստ տարածքի, ըստ բույսի կամ էլ հայտնագործողի ու նրա կնոջ անունով։ Օրինակ՝ Լատվիայից Նիկոլայ Սավենկովը թիթեռներից մեկն անվանել է իր կնոջ պատվին։ Վերջինս փաստում է՝ նախորդ այցի ընթացքում 10 նոր տեսակ էին հայտնաբերել Հայաստանում։
Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, և նրանք լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT