ՀՀ-ն՝ առաջին անգամ մոդեռն պարի փառատոնին. «Me, My non-Seld and I»-ը ընդգրկվել է 20 լավագույն ներկայացումների ցանկում

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Հունաստանում կայացել է Aerowaves միջազգային խորեոգրաֆիկ կազմակերպության նախաձեռնած «SpringForward» ժամանակակից պարի փառատոնը, որին նաեւ մասնակցել է Ռիմա Պիպոյանի «Me, My non-Seld and I» ժամանակակից բալետային ներկայացումը։ 

Պիպոյանի ներկայացումը 600 դիմորդներից ընդգրկվել է 20 լավագույն ներկայացումների ցանկում եւ հնարավորություն ստացել ներկայանալու աշխարհի լավագույն թատրոններից եւ անվանի փառատոներից ժամանած խորեգրաֆների ու պարի քննադատների առաջ։

«Մասնակցությունը փառատոնին շատ մեծ ձեռքբերում էր, որովհետեւ ինձ ավելի մեծ ճանաչելիություն տվեց միջազգային հարթակում: Aerowaves-ի տնօրենը գլուխ խոնարհեց մեր առաջ՝ ասելով, որ տեսել են շատ խոր եւ ժամանակակից ներկայացում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ռիման:

Խորեոգրաֆի փոխանցմամբ՝ ներկայացումը բարձր գնահատանքի է արժանացել եւ միանգամից հրավերներ է ստացել Գերմանիայից, Սերբիայից, Լեհաստանից, Հունաստանից: Պիպոյանը հայտնեց, որ դեռ շարունակում է հրավերներ ստանալ։ Խորեոգրաֆի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցություն ունենում մոդեռն պարի զարգացմանը նպաստող եւ երիտասարդ խորեոգրաֆներին մեծ հնարավորություններ տվող այս փառատոնին: 

Ի դեպ, այս տարի Aerowaves-ը նշում է իր գործունեության 25-րդ հոբելյանական տարին: Փառատոնն անցկացնվել է Հունաստանի Էլեֆսինա քաղաքում. «Մասնակցությունը Aerowaves-ին մեծ քայլ է հայ մոդեռն պարը եւ հայ արվեստը հանրահռչակելու եւ տեսանելի դարձնելու ամբողջ աշխարհում»:

Ռիմա Պիպոյանն իր «Me, My non-Seld and I» ներկայացումը բեմադրել է 2021 թվականին հայ-ուկրաինական համատեղ ծրագրի շրջանակներում: Ներկայացման առաջնախաղը կատարել են Կիեւի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարն և Ռիման: Այն առաջին անգամ ցուցադրվել է Խորվաթիայում։ Aerowaves փառատոնին ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորել է երիտասարդ բալետի արտիստ Գոռ Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1702 դիտում

Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև

Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու

Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում

Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը

Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ

Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

ՀՅԴ արդյունքի ականջից ձգած՝ կոալիցիա են սարքել. սեփական երկրի դեմ գործ են տալիս, չունեն կարմիր գիծ. տեսանյութ

2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով․ Պապոյան

Հնդկաստանը դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

Ինչ խուզարկություններ են Երևանում․ Քննչական կոմիտեն մանրամասնել է

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

Զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ

Անդամախեղման դեպք է եղել, Կտրիճը ծածկադմբոց է արել. իշխանությունը զսպում է նրա գազանությունները. տեսանյութ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան

Հասանք տուն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կարևորվել են Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումները

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարին․ ինչ է քննարկվել

Խաղաղությունը սահմաններ չունի․ Հակոբյանը հանդիպել է Պատկառելի վանական Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հնդկաստանում մասնակցում է «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան

Հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ 37-ամյա տղամարդը կալանավորվել է․ տեսանյութ

Արել եք առավելագույնը․ Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին

Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը

2025-ին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք․ ամփոփում

Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին

Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ

Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր

Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ

ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք

Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը

Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել

2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան

Խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալումը. Թրամփ

Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը

Քննարկումները, թե 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը