Երևան
12 °C
Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետևանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու և սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:
Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:
N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել և ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը և հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Բացի այդ, Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով հանդիսացել է Վ.Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձևակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք և զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ.Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետևանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։
Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը:
Բացի այդ, N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում ՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում), Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) և 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում), Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով(Պաշտոնեական կեղծիքը):
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT