Կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, 18 տեղից կրակված մեքենա

Այսօր՝ մայիսի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում շտապօգնության բժիշկից զանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որը հայտնել է՝ կանչով մեկնել է Ա. Հովհաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։  

Հայտնաբերվել են 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կորսետ։ 

Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ 64-ամյա Վաչագան Հ-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, «պոլիտրավմա» ախտորոշմամբ էլ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ 

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության հանցափորձ), 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4268 դիտում

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին