Ընդդիմությանը առաջարկվել է 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը, առաջարկը ընդունել են, սակայն ԱԺ չեն գալիս. Պապոյան

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչների պատկերացմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները հնարավոր չէ առանց թալանելու ծախսել:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արած գրառմանը, որտեղ ընդդիմադիր պատգամավորը պնդում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամից թալանվել է 100 միլիոն դրամ գումար: Ղազինյանի դիտարկմամբ՝ սա Հայաստանի «ամենամեծ ու ապացուցված թալանն է եղել»:

Պապոյանը հիշեցնում է, որ այս հարցը ընդդիմությունը նաև 44-օրյա պատերազմից հետո էր բարձրացրել, և իշխանության ներկայացուցիչներն առաջարկել են ստեղծել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որում նաև ինքն է ընդգրկված: Հանձնաժողովի ստեղծվելուց 8 ամիս անց, սակայն, որևէ հիմնական փաստարկ չի գտնվել, որը կապացուցի՝ տեղի է ունեցել թալան:

«Հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում «թալանի» ոչ մի փաստ չի արձանագրել, ընդ որում՝ հանձնաժողովի նախագահը Արծվիկ Մինասյանն է: Ընդհակառակը, ապացուցվել է, որ այդ գումարներով սոցիալական աջակցություն են ստացել հազարավոր մարդիկ, ովքեր պատերազմի հետևանքով տուժել են: Այդ գումարներով շտապ օգնության մեքենաներ են գնվել, առողջապահական տեխնիկաներ, դեղեր, ճանապարհներ են կառուցվել, ենթակառուցվածքներ են ստեղծվել: Այսինքն՝ հիմնադրամի գումարները ծախսվել են օրինական»,- մանրամասնում է Պապոյանը:

Ըստ նրա՝ այսօրվա ընդդիմությունը, որ ժամանակին իշխանության է եղել, չի պատկերացնում, որ հիմնադրամի գումարները հնարավոր է առանց թալանելու ծախսել. «Իրենց թվում է, որ բոլորը այդպես են, բայց մոռացել են, որ 2018 թվականին հայ ժողովուրդը թալանչի իշխանություններին քշել է, ու եկել է իշխանություն, որը այդ գումարները չի գողանում և թալանում»:

Վերջինիս համոզմամբ՝ այս ամիսների աշխատանքից հետո ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկ է եղել 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, նրանք առաջարկը ընդունել են, սակայն այդպես էլ խորհրդարան չեն գալիս, որպեսզի քվեարկության միջոցով որոշումը հաստատվի:

«Արդեն երկու ամիս է անցել, իրենք չեն գալիս խորհրդարանի նիստերին, որպեսզի երկարաձգենք գործունեությունը: Սա աբսուրդ է: Նշանակում է՝ իրենք վստահ են, որ թալան չի եղել, ու անիմաստ հարց է, այսինքն՝ պոպուլիստական հայտարարություն են արել և որի տակից հիմա չեն կարողանում դուրս գալ ու փորձելու են ինչ-որ եղանակով ժամանակ գտնել՝ հարցը իրենց տրամաբանությամբ փակելու համար»,- կարծում է Գևորգ Պապոյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ հիմնադրամից 100 միլիոն դրամ է թալանվել, ապա պետք է նրանք հստակ փաստարկներ բերեն, որը այդ հայտարարությունները կարդարացնի: Հակառակ դեպքում ընդդիմադիր պատգամավորներին պետք է հիշեցնել. «Դուք ԱԺ պատգամավորներ եք, պատգամավորները վրաններում չեն լինում՝ այնտեղ կատարվող հայտնի գործընթացներին մասնակից լինելու համար»:

Պապոյանը նաև պարզաբանում է, որ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու համար տրամադրված 6 ամսվա ընթացքում, եթե ընդդիմությունը այդպես էլ չներկայանա Ազգային ժողով և չմասնակցի երկարաձգելու քվեարկությանը, ապա ժամկետը լրանալուն պես կարձանագրվի, որ հիմնադրամից պետական բյուջե փոխարինված գումարները ծախսվել են Արցախի և Հայաստանի օրինականության սահմաններում:

«Հիմնականում նման հայտարարություններից հետո ընդդիմության ներկայացուցիչները զղջում են, որ այդպիսի հայտարարություններ են արել: Դա իրենց գործն է: Մենք մեր աշխատանքները կատարում ենք: Օրինակ՝ այսօր Ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովում Կենտրոնական բանկի զեկույցներն էի լսում: Տարբեր հարցեր ենք բարձրացրել: Լավ կլիներ, որ իրենք էլ գային, մի առաջարկ, մի հարց ներկայացնեին: Ի վերջո, աշխատավարձ են ստանում»,- ընդգծում է նա:

Նման հայտարարություններով, ըստ Պապոյանի, ընդդիմադիրները նպատակ ունեն անվանարկել իշխանությանը: Վերջինս, սակայն, շեշտում է՝ դրանք անարդյունք են, իսկ պետությունը և հանրությունը շարունակում են ապրել բնականոն հունով:

«Ընդդիմության անունը հոմանիշ է թալանի հետ: Մեր ժողովուրդը և՛ 2018-ին, և՛ 2021-ին իր գնահատականը տվել է այս ընդդիմությանը: Այս օրերին էլ նրանք ստացել են իրենց համապատասխան հարվածը, երբ որ հուժկու հանրահավաքի մասին են հայտարարում, սակայն 3000 հոգի է հավաքվում, որոնց առջև նման որակի ու մակարդակի ելույթներ են տեղի ունենում: Հայտարարում են, թե՝ սա «Ղարաբաղյան 2-րդ շարժումն է», ինչը վիրավորանք է հայ ժողովրդի նկատմամբ: Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել պայքարի, հիմա 2000-3000 հոգանոց հավաքը համեմատում են այդ շարժման հետ»,- նկատում է զրուցակիցը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4390 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել