ՀՀ իշխանությունից պահանջում ենք բռնության ամեն դեպքով գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել. հայտարարություն

Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ իշխանություններին՝ պահահնջելով պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում և խափանել դրա դեմ ոտնձգությունները:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Բաց նամակ. ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության՝ հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները

Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում։ Այդ խմբերի կողմից բռնության քարոզն ուղեկցվում է իրենց կարծիքը չկիսող կամ իրենց գործողություններին չմասնակցող մարդկանց հանդեպ բռնություններով և հարձակումներով։ Այդ հարձակումները զուգորդվում են ատելության խոսքով, արժանապատվությունը նվաստացնող և թշնամանք հրահրող արտահայտություններով հանրային կյանքի տարբեր տիրույթներում՝ առցանց քննարկումներից մինչև փողոցային ակցիաներ։ Հարկավոր է օրինական մեխանիզմներով դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները, որոնցով արժեզրկվում են հենց ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները։ 

Խոսքային և ֆիզիկական բռնություն սերմանող գործողությունները մարտահրավեր են իրավապահ համակարգի դեմ։ Բռնություն և բռնության քարոզ տարածող մարդիկ ու խմբերը նպատակ ունեն սերմանել վախ և անվստահություն պետական ինստիտուտների և ժողովրդավարության հանդեպ։

Մենք խիստ մտահոգիչ ենք համարում հանրային կյանքում խնդիրներ լուծելու նպատակով բռնությունը որպես միջոց կայացնելու զարգացումները։ Հաշվի առնելով այդ արատավոր պրակտիկան, ՀՀ տարբեր քաղաքներում, տարբեր տարիքի քաղաքացիների, ներառյալ՝ թոշակառուների վրա ֆիզիկական հարձակումներն ու բռնության կոչերը, ՀՀ իշխանություններից, իրավապահ մարմիններից պահանջում ենք․

- Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանել ագրեսիայից, ատելությունից և խուլիգանական հարձակումներից,

- Խոսքի ազատության պաշտպանության քողի ներքո անպատիժ չթողնել ատելության խոսքը,

- Բռնության ամեն դեպքով գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել, 

- Վերացնել բռնության դեպքերի շարունակականությունը և անպատժելիությունը, 

- Հաշվետվություն ներկայացնել հանրությանը քննության արդյունքների մասին, թե ովքեր էին բռնություն հրահրողները և ինչ պատասխանատվության են ենթարկվել իրենց հակաիրավական գործողությունների համար,

- Իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ և արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Պետության ժողովրդավարական կառավարման պատասխանատվությունը ստանձնած և օրինական կերպով ընտրված իշխանությունը պարտավոր է անել այս հիմնարար քայլերը և ներկայացնել դրանք անելու ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, ինչպես նաև պարբերաբար զեկուցել առաջընթացի մասին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից են հանդիսանում բռնությունը ջատագովող հակաժողովրդավարական ուժերը։ Այդ ուժերը մի քանի անգամ անթաքույց կերպով հասկացրել են, որ ցանկանում են տիրել իշխանությանը հակասահմանադրական եղանակով կամ բռնազավթել իշխանությունը և վերադարձնել 2018թ թավշյա հեղափոխությամբ պատմության գիրկն ուղարկված համակարգային կոռուպցիայով անպատժելի կառավարումը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիական առաջադեմ հասարակությանը համերաշխ լինել և համախմբվել այս մարտահրավերներին դիմագրավելու համար: 

• Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,
• Արթուր Սաքունց,
• Հովհաննես Ազոյան, դերասան,
• Սևակ Կիրակոսյան, Ekam Origo նախաձեռնության հիմնադիր,
• Արեն Նահապետյան, հասարակական ակտիվիստ,
• Արտակ Ադամ, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,
• Տաթև Սեկոյան,
• Ահարոն Ռոզներ, ՀՀ քաղաքացի,
• Արայիկ Բեյբության, թարգմանիչ-լեզվաբան,
• Մերի Ավետիսյան,
• Շուշանիկ Սահակյան,
• Սոնա Պետրոսյան, փիլիսոփա,
• Ասյա Պողոսյան,
• Գայանե Աղաքարյան, բանասեր, Արթիկի համայնքապետարանի աշխատակից, մշակույթի և գրադարանային ոլորտի պատասխանատու,
• Եպրաքսիա Շիքարյան, մանկավարժ,
• Հասմիկ Հովհաննիսյան, մանկավարժ,
• Արես Ալոյան, ՀՀ քաղաքացի,
• Ռաիսա Ռուբենի Մելքոնյան, ձեռներեց, հարկատու, ՀՀ քաղաքացի,
• Գոհար Փիլիպոսյան, Mitk.am լրատվական կայքի լրագրող
• Լիլիթ Ավետիսյան, ՀՀ քաղաքացի,
• Իշխան Վերդյան, ՀՀ քաղաքացի,
• Էդգար Բաբայան,
• Սուսան Գրիգորյան, տնային տնտեսուհի,
• Հրայր Մանուկյան, ՀՀ քաղաքացի,
• Անի Մարկոսյան, ուսանող,
• Ալվարդ Գրիգորյան, գործարար,
• Անդրանիկ Սարգսյան, մոդելավորող
, Ջեմմա Գոգորյան, թոշակառու,
• Արթուր Ղազարյան, դեղագործ,
• Գագիկ Գևորգյան, ինժեներ,
• Սրբուհի Թորոսյան, ՀՀ քաղաքացի,
• Ռոմիկ Դանիալ։

Հ.Գ. Բաց նամակին միանալ ցանկացողները կարող են գրել ստորև ներկայացված էջին: Գրելու դեպքում պարտադիր նշել, թե ինչպես եք ցանկանում, որ ձեզ ներկայացնեն, միայն անուն-ազգանունո՞վ, թե՞ մասնագիտությամբ և աշխատանքի վայրով, վերջին տարբերակի դեպքում գրել մասնագիտությունը, աշխատանքի վայրը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4924 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել