Տղայական է, թող Սաղաթելյանը հյուրանոցը Շուշիում կառուցեր, Օհանյանը՝ դղյակը Ստեփանակերտում. Ալեն Սիմոնյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը հնարավորություն ունի հարցեր ուղղելու նախարարներին, ինչպես նաև գրավոր կարող է այդ հարցերն ուղղել, առանց այսպիսի շոուների:

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության երեկվա ակցիային, երբ վերջիններս փորձում էին ներխուժել Կառավարության երրորդ մասնաշենք, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ունի. «21 տոկոս ձայն են հավաքել ընտրություններին, սակայն այդ 21 տոկոսի 2 տոկոսն էլ դուրս չի գալիս նրանց հետ փողոց: Այս ամենը վերածվել է խցանումներ ստեղծելու և մարդկանց նյարդայնացնելու մանյայի: Բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը գտնվում է շատ ծանր կացության մեջ»:

Լրագրողի հարցադրմանը՝ իշխանությունը կօգնի՞, որ ընդդիմությունը դուրս գա ծանր կացությունից, ԱԺ նախագահը նշեց՝ ոչ: «Մենք իրենց թույլ ենք տալու, որպեսզի մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները»,- նկատեց Սիմոնյանը:

Վերջինս ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ խցանումների համար. «Խնդրում եմ, մի փոքր դիմացեք, և այս ամենը կավարտվի»:

Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է՝ եթե իշխանությունը չգա հունիսի 3-ի արտահերթ նիստին, ապա երկիրը հանձնում է և Ադրբեջանի նախագահից է վախենում, հարցին՝ ինչո՞ւ չեն մասնակցելու արտահերթ նիստին, Սիմոնյանը պատասխանեց.

«Ընդդիմության գործելաոճը համահունչ է իրենց ասած նախագահի գործունեության հետ: Նրանց գործունեությունը համընկնում է սահմանում տեղի ունեցող գործողությունների հետ: Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա դա ևս մեկ միջոց է՝ հերթական անգամ ստեղծված իրավիճակից մի ելք գտնելու համար: Իշխան Սաղաթելյանը օրեր ու ժամեր է ասում, մնաց 72 ժամ, օրեր մնացին, ժամեր մնացին: Բայց չեն հասկանում, որ այդ բառերով իրենք իրենց «տուպիկի» առաջ են կանգնեցնում: Հիմա էլ փորձում են ելք գտնել»:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն արտահայտությանը՝ «եթե տղա եք, եկեք նիստին»՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն եկել խորհրդարան՝ տղայությամբ չափվելու համար:

«Դա իրենց մակարդակի հայտարարություն է: Գալիս, նիստերին գրանցվում, գնում է, ինձնից է հեռու նստում, Ռուբինյանից է հեռու նստում, թե վարչապետին է ուզում մոտ նստել վերևից: Տղայական է, թող այդ հյուրանոցը, որ Սևանի ափին կառուցել է, Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանն էլ գնար բացմանը: Սեյրան Օհանյանը ֆրանսիական ոճով դղյակը թող Ստեփանակերտում կառուցեր, Ագնեսա Խամոյանը թող Սվետլանա Պասկալևայի նման ծրագրեր անի, ինչո՞ւ չի անում Արցախի մասին ծրագրեր: Այս իշխանությունն աննախադեպ օգնել է Արցախին: Արցախը չեն փրկում փողոցներում, այլ գործով: Իրենք դա չեն անում»,- նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորների բացակաների հետ կապված պատրաստվում է դիմել ԱԺ խորհրդին:

«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին: Կարծում եմ՝ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առավել ևս կոնկրետ նշված պատգամավորները, որոնց անունները մամուլում տեղ էին գտել, արդեն վաղուց անցել են թույլատրելի սահմանը»,- հավելեց ԱԺ նախագահը:

Նշենք, որ ԱԺ ամենաշատ բացակա ունեցող ընդդիմադիր պատգամավորների անունները հրապարակել էր «Հայկական ժամանակ»-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2842 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս