Երևան
12 °C
Ժամեր առաջ ընդդիմադիր պատգամավորները որոշ աջակիցների հետ երթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներում: Վերջիններս նախ գնացին ԱԳՆ-ի շենք, որտեղ տեղակայված են մի քանի այլ նախարարություններ ևս և ուզում էին հանդիպել նախարարների հետ, որպեսզի նրանք տեսակետ հայտնեն՝ կո՞ղմ են ընդդիմադիրների շրջանառության մեջ դրած պահանջներին, թե՞ ոչ: Նախարարների և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը չհաջողվեց, քանի որ գերատեսչությունների ղեկավարները զբաղված էին:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Երևանի պետական համալսարան՝ այս անգամ նպատակ ունենալով հանդիպել բուհի ղեկավար կազմի, մասնավորապես՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Ոստիկանությունը միայն ընդդիմադիր պատգամավորներին թույլ տվեց մուտք գործել Մայր բուհի Կենտրոնական մասնաշենք: Արդեն ռեկտորի աշխատասենյակում բուհի աշխատակազմի ղեկավարը և ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նրանց տեղեկացրին, որ ռեկտորը տեղում չէ, փոխարենը ընդդիմադիր պատգամավորների հետ պատրաստ է հանդիպել վաղը: Ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հանդիպել նաև պրոռեկտորներին, քանի որ նրանք ևս կա՛մ զբաղված էին, կա՛մ գործուղման մեջ:
Վերջիններս, սակայն, չարձագանքեցին ռեկտորի հետ վաղը հանդիպելու աշխատակազմի տված պատասխանին: Իսկ ահա արդեն ԵՊՀ բակում նրանք սկսեցին հայտարարել, թե՝ չնայած նախնական պայմանավորվածությանը՝ ռեկտորը իրենց չի ընդունել, փակել է աշխատասենյակի դուռը, դուրս չի գալիս և այլն:
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով պատգամավորների հայտարարություններին, շեշտում է՝ հանդիպման վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել:
«Ռեկտորը ԵՊՀ տարածքում չէր գտնվում, այդ ժամանակ հանդիպման էր: Ես պատգամավորներին տեղեկացրի՝ եթե իրենք ցանկանում են հանդիպել պարոն Հովհաննիսյանի հետ, կարող են հանդիպել վաղը, իհարկե, ներկայացնեն նաև հանդիպման օրակարգը, թե ի՞նչ հարցի շուրջ են ցանկանում հանդիպել: Սակայն նրանք միայն հայտարարում էին, թե իբր ռեկտորը վախենում է դուրս գալ աշխատասենյակից»,- նշում է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ ռեկտորը բաց է հանդիպումների համար:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, թե ԵՊՀ-ում գիտական խորհրդի նիստ է տեղի ունենալու, որին մասնակցելու է Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգորյանը նկատում է՝ այժմ ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում ընթանում է ուսանողական գիտական ընկերության նիստ, իսկ ինչ վերաբերում է գիտական խորհրդի նիստին, այն որոշ ժամանակով հետաձգվել է:
ԵՊՀ մամուլի խոսնակը նաև հիշեցնում է՝ բուհը ապաքաղաքական կառույց է, որը քաղաքական դիրքորոշում հայտնել, բնականաբար, չի կարող: Եվ սա պետք է ընդունեն բոլորը:
Հիշեցնենք՝ երկու օր է՝ ընդդիմադիր պատգամավորները շրջում են պետական հաստատություններով և ներկայացնում իրենց ձևակերպած պահանջները Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ նշելով, թե պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը այդ պահանջների վերաբերյալ, որն էլ դառնալու է ջրբաժան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT