Երևան
12 °C
Պարզ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր: Ընդդիմությունը այսօրվա նիստի շուրջ օրեր շարունակ ձևավորել էր ուռճացված ակնկալիքներ՝ նպատակ ունենալով Ազգային ժողովում մի մեծ սադրանք իրականացնել։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցած բախմանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«ԱԺ-ում սադրանք տեղի չունեցավ՝ շնորհիվ իշխանության շրջահայաց գործողությունների։ Ուստի, ընդդիմությունը պետք է դրսում մի բան աներ, որը կներկայացվեր որպես փոքրիկ նվաճում՝ ԱԺ-ի մեծ տապալման ֆոնին։
Եվ մեթոդը գտնված էր՝ սադրանք, որը կհրահրի բախում ոստիկանների հետ։ Արանքում կտուժեն ոստիկաններ, բայց որ ավելի կարևոր է՝ կտուժեն նաև սեփական կողմնակիցներ։
Հետո Իշխանը և մյուս ընդդիմադիրները կասեն, որ իրենք խաղաղ էին, բայց ոստիկանները սադրեցին ու բռնություն գործադրեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Արդյունքում ընդդիմության զոհի կերպարը պատրաստ է, ԱԺ֊ի ֆիասկոն՝ մոռացված ու բոլորը խոսում են այլ բանի մասին։
Ընդդիմության ղեկավարներն էլ ստացան այդքան փափագած բախումը՝ հանուն սեփական զոհի կերպարի ձևավորման և իշխանության հրեշացման։ Սա է ամբողջ հաշվարկը։
Ստացվում է՝ ընդդիմության ղեկավարությունը պատրաստ է սեփական կողմնակիցների և ոստիկանության առողջության ու կյանքի հաշվին գծագրել և իրագործել մի ամբողջ քաղաքական ավնածյուրա, որի նպատակը ջրի երեսին մնալն ու ներքաղաքական բախումներ հրահրելն է։
Սա դասական խուլիգանություն է։ Սա նաև վառ ապացույցն է այն բանի, որ ընդդիմության ղեկավարների համար մարդկային կյանքն ու առողջությունը արժեք չունեն՝ ոստիկան լինի, թե սեփական կողմնակից, զինվոր լինի, թե շարքային քաղաքացի»։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության այսօր հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ իրենց համակիրների հետ երթով հասել էին Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:
Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:
Նշենք, որ քիչ առաջ «Ֆեյսբուքի» իր էջում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ ոստիկանության մեկ ծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT