Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել մի շաք անձանց՝ Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար «Էգիս ինթերնեյշնլ», «ՍՈՒՖԵՏ», «ԿԱՊԱՎՈՐ», «ԼԵՎԱՆՏԻՆԱ ԻՆԽԵՆԵՐԻԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ», «ՍԻԱՌՓԻ» ընկերությունները, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ու ծրագրի թիմի մյուս անդամներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի գործընկերներին ու բոլոր մասնակիցներին պատասխանատու նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակեն իրականացնել մայրաքաղաքի համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող նոր ծրագրեր:

Հիշեցնենք՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց:

Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265 մլն դրամ։

Ճանապարհը պաշտոնապես բացվեց ու շահագործման հանձնվեց հունիսի 4-ին, ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1151 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը