Երևան
12 °C
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժած քաղաքացիներին և ոստիկաններին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Տուժածներից այժմ մեկ քաղաքացի է բուժումը շարունակում ստացիոնար պայմաններում:
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմադիր ցուցարարների կազմակերպած գործողություններին: Ցուցարարները, ըստ ոստիկանության հաղորդագրության, չէին ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն էին գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև՝ նետել շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունները կանխելու համար ստիպված էր եղել հատուկ միջոցներ կիրառել:
«Ունեցել ենք ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ մի քանի քաղաքցիներ, և նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել և դուրս են գրվել: Վիրահատված քաղաքացու վիճակը գնահատում ենք բավարար, հույս ունենք՝ մոտակա օրերին դուրս կգրվի»,- ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ վնասվածքները հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, ընդ որում՝ դրանք հիմնականում ոստիկաններին են հասել:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, առողջապահական գերատեսչության ղեկավարն ընդգծեց՝ ոստիկանությունը գործում է ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան՝ իր ծառայությունը պատշաճ իրականացնելով. «Իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք իրոք փայլուն ծառայություն են իրականացնում: Ինձ համար անհասկանալի են Կառավարության շենք մուտք գործելու մղումները և ոչ օրինաչափ գործողությունները: Նաև օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք»:
Ավանեսյանը նաև նշեց՝ իր համար մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ է ուզում ընդդիմությունը: Նրա կարծիքով՝ տարակուսելի է, որ ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց լիազորությունները:
«Կառավարության բոլոր անդամները վերջերս հարց ու պատասխանի ժամանակ ներկա էին Ազգային Ժողովում: Սակայն ընդդիմությունը չեկավ և իր լիազորությունները չօգտագործեց մեզ հարցեր տալու համար: Թող գան և ինձ էլ սուր հարցեր տան: Մեր ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց տրված հարթակը»,- ասաց Ավանեսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT