Մի խումբ չեխ խորհրդարանականների հանձնվել են Հայաստանի պետական պարգևներ

13/06/2022 schedule11:55

Չեխիայի Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպել է ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի: 

Չեխիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության ընթացքում դեսպանը պաշտոնապես հանձնել է Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրման համար չեխ ներկայիս և նախկին մի խումբ խորհրդարանականներին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհված Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն ու մեդալները:

ՀՀ նախագահի՝ 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՆՀ-392 հրամանագրով՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան ու նախկին սենատոր, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ տրված ակնառու պետական և հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

Նույն հրամանագրով՝ Պատգամավորների պալատի և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Յիրժի Կոբզան և նախկին պատգամավոր ու Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Մոնիկա Չերվիչկովան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել են նախկին սենատորներ Միրոսլավ Նենուտիլը և Զդենկա Համոուսովան։

Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային պարգևները հանձնվել են Հայաստանի և Չեխիայի խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի՝ նույն օրը Չեխիայի խորհրդարանում կայացած պաշտոնական հանդիպմանը։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանը բարձր են գնահատել Հայաստանի ու Չեխիայի միջև ավանդաբար լավ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված պարգևատրվածների գործունեությունը և համամարդկային արժեքների պաշտպանության, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի և մարդասիրական հարցերի բարձրաձայնման գործում նրանց համառ ջանքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
970 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ