Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային ծրագրերը. նախարարը ներկայացրել է 2021-ի մշակույթի ոլորտի կատարողականը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը:

«Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները՝ ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների ու պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանմանն ու վերականգնմանը»,- ընդգծել է Վ. Դումանյանը:

ՀՀ կառավարության 2021 թ․ ապրիլի 21-ի N 644-Ն որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակու­թա­յին անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձաններ: Իր հերթին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը՝ միջազգային:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման ներկայացնելու համար «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով հայտ է պատրաստվել, որի վերաբերյալ նաև ֆիլմ է նկարահանվել: Հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ներկայումս քննարկումների փուլում է»,- ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտի տարբեր ճյուղերում իրականացրած կարևոր միջոցառումներին. «Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թ․ իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում նույնպես առաջընթաց կա. իրականացվել է 14 ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է 6 խաղարկային, 1 վավերագրական, 2 մուլտիպլիկացիոն կինոնկար, որից 3-ը՝ համատեղ արտադրության: Թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում, իսկ երաժշտարվեստի և պարավեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Առանձնակի կարևորվել է ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ներուժի ներկայացումը: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի»:

Մշակութային քաղաքականության գերակայություններից է սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը: 

Մշակութային կրթության որակի բարձրացման, ներառական ծրագրերի աջակցման, մանկապատանեկան տարիքի երեխաների, կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովման նպատակներով 2021 թ. ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ։

Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը՝ Վ. Դումանյանն ասել է, որ համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից հիշարժան է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը՝ 28 միջոցառումներով, ավելի քան 5050 հանդիսատեսով։

«Տարին հագեցած էր արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Այս շարքում շահեկանորեն առանձնանում են Անրի Վերնոյի և Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և նշանավոր իրադարձությունների հոբելյանական ցանկում: Մասնավորապես մեծ շուքով է նշվել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ դառնալով համավարակից հետո առաջին մշակութային միջոցառումը»,- ամփոփել է նախարարը:

Իրականացվել են նաև շուրջ 701.4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 կառույցների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Այս շարքում էականորեն ընդլայնվել են պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներին հատկացված պետական միջոցները՝ կազմելով ավելի քան 320 մլն դրամ և ընդգրկելով 10 հուշարձան, այդ թվում՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 252 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանը ու հարակից տարածքների բարեկարգմանը: 

Միաժամանակ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ՀՀ պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել, որի շնորհիվ 2021 թ. մասնավորապես Հայաստանի ազգային պատկերասրահում տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ: Ամբողջապես արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, գրեթե նույն ծավալով հատկացումները շարունակվում են նաև այս տարի:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1065 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի