Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021-ի ամփոփում

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները:

Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ:

Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ

Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թվականի ընթացքում իրականացվել են սիրողական խճուղային հեծանվավազքի և սիրողական կրոսավազքի՝ ՀՀ Վարչապետի գավաթները, «Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր» զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 մարդ: Նախարարի խոսքով՝ միջոցառումներն իրականացվել են մարզերում՝ նպատակ ունենալով ներգրավել նաև մարզային բնակչությանը։  Նա նաև նշել է, որ այս տարի կընդլայնվի այս ծրագրերի թե՛ անվանացանկը և թե՛ մասնակիցների քանակը։

Ավելացվել են մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակն ու դրամական մրցանակները

ՀՀ կառավարության որոշմամբ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը:

Աճել են մեդալակիր մարզիկներին և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը։ Պարգևատրվել են ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: 

«2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկների պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ոլորտում իրականացվել են աշխատանքներ նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, հաշմանդամային սպորտի զարգացման, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրման ուղղություններով:

199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե

2021 թ ընթացքում ՀՀ հավաքականների տարբեր տարիքային խմբերում (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) մարզիկները, մասնակցելով օլիմպիական խաղերին,  Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալ:

Պետական աջակցություն է տրամադրվել նաև  հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվով մեր հավաքականը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։

Միջազգային մարզական մրցաշարերի անցկացում Երևանում

Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է՝ Կառավարության նպատակային քայլերի շնորհիվ Հայաստանը վերադառնում է աշխարհի սպորտային քարտեզ: Այս համատեքստում նախարարն ընդգծել է՝  2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թ․ հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թ. ապրիլին արդեն նախատեսվում է հյուրընկալել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երիտասարդների ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր

Նախարարի գնահատմամբ՝ երիտասարդության ոլորտում 2021 թվականին իրականացված ծրագրերն ուղղված են եղել հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը, տեղական և ազգային մակարդակում որոշումների կայացման գործում մասնակցության խթանմանը, ինչպես նաև երիտասարդների ներուժի բացահայտմանը և զարգացմանը։

Այս շրջանակում 2021 թ. իրականացված միջոցառումներից են աշխատաշուկայի կարիքների, սեփական կարողությունների զարգացման հնարավորությունների, երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման արշավները: Երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, կազմակերպվել են հայ-վրացական և հայ-ռուսական երիտասարդական ֆորումները:

Հատկանշական միջոցառումներից է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլի անցկացումը ՀՀ 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում: Այն անցկացվել է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ին՝ ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման առումով էական է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակումը, որի շրջանակում 2021 թ․դեկտեմբերի 31-ի դրությամբ սուբսիդավորվել է 5475 վարկ՝ ընդհանուր 1,35 մլրդ դրամ ծավալով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43325 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը