Երևան
12 °C
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված ձևաչափով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Արարատ Միրզոյանը ողջունել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին այցը Հայաստան՝ կարևորելով այն Հայաստան-ԵԽ ավելի քան 20 տարիների համագործակցության ընթացքն ու ձեռքբերումները գնահատելու և հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու տեսանկյունից:
Անդրադառնալով Հայաստան իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության ապահովման ու դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում և այս համատեքստում ընդգծել ԵԽ՝ որպես առանցքային միջազգային գործընկեր կառույցի դերակատարությունը:
Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող Հայաստանի համար Գործողությունների ծրագիրը և դրա շարունակականությունը՝ միտված վերոնշյալ ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող ջանքերի աջակցությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հացերի։ Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը՝ ԱԳ նախարարը նշել է, որ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնություններն ու ԵԽԽՎ համապատասխան բանաձևի ընդունումը: Կարևորվել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը:
ԱԳ նախարարն ընդգծել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման և ինքնության խեղաթյուրման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը՝ գործընկեր երկրների և կազմակերպությունների կողմից նպատակաուղղված ջանքերի շարունակակակությունը:
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել նաև ադրբեջանական ղեկավարության կողմից հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը և Արցախի քաղաքացիական բնակցության նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկման գործողությունները և հույս հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամություն և հետևողականություն կցուցաբերի։
Հանդիպմանը հետևել է Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի մասնակցությամբ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությունը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարարը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Նախօրեին Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT