10 հազարից մինչև 1 միլիոն դրամ՝ մեկ օրվա համար. ինչ պայմաններ ու գներ են Հայաստանի հանգստի գոտիներում

Հայաստանում վերջին տարիներին մեծ թափ է առել ներգնա տուրիզմը, ստեղծվել եւ ստեղծվում են հարմարավետ ու հագեցած բացօթյա հանգստի վայրեր: Չենք կարող չարձանագրել, սակայն, որ սպասարկման որակի բարելավման հետ մեկտեղ բարձրանում են տրամադրվող ժամանցի վայրերի եւ հանգստի գոտիների վարձավճարները:

Շատ հաճախ մեր քաղաքացիները նկատում են՝ նույն գումարով եւ երբեմն ավելի մատչելի գնով հնարավոր է հարեւան Վրաստանում հանգստանալ, որտեղ նաեւ հնարավորություն կա ծովում լողալու: Կան նաեւ հակառակ տեսակետն ունեցողներ, որ մեր երկրում հանգիստն անցկացնելու համար հարմար տարբերակներ նույնպես կան:

«Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է հանրության շրջանում քիչ թե շատ հայտնի հանգստի գոտիները, պատասխանատուների հետ զրուցել վարձավճարների, առաջարկվող պայմանների մասին:

Ըստ այդմ՝ Ծաղկաձորում մեկ անձը մեկ օրվա համար կարող է գտնել ամենատարբեր գներով հյուրանոցային համարներ եւ հյուրատներ:

Օրինակ՝ «Multi Rest House» հյուրանոցում մեկ օր հանգիստն անցկացնելն արժե 45 հազարից 50 հազար դրամ: Փաթեթում ներառված են լողավազան, անվճար ավտոկայանատեղի եւ ֆիտնես: Սնունդը եւ մնացած զվարճանքները վճարովի են: Իսկ ահա «Վիլլաձոր» հյուրանոցում 1 մահճակալով սենյակն արժե 26 հազար դրամ, երկու մահճակալովը՝ 28 հազար դրամ: «Ծաղկահովիտ» գյուղական հյուրանոցը՝ հասարակ կահավորված սենյակներով, արժե 15 հազար դրամ, հյուրանոցում կան ռեստորան, լողավազան, բար: «Արարատ ռեզորտ» հանգստի գոտում մեկ օրվա փաթեթի արժեքն է 47 հազար դրամ, սակայն ներառում է միայն անվճար նախախաշ:

Սեւանում հանգիստն անցկացնելու համար տարածքներն ու հյուրատները տարեցտարի շատանում են, գները՝ տատանվում տարբեր սահմաններում: «Նոյ Լենդ ռեզորթ» հանգստի գոտում 2 անձի համար նախատեսված սովորական քոթեջն արժե 33 հազար դրամ, իսկ լյուքս քոթեջի արժեքը՝ 46 հազար դրամ, գնի մեջ ներառված է միայն նախաճաշը: «Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրում երկու անձի համար նախատեսված համարի արժեքը 32 հազար դրամ է, 4 անձի համար նախատեսված քոթեջի արժեքը սկսվում է 65 հազար դրամից, իսկ 5 անձի դեպքում՝ 67 հազար դրամից:

«Հարսնաքար» հյուրանոցում մեկտեղանի համարի արժեքը 40 հազար դրամ է, երկտեղանոցը՝ 45 հազար դրամ, իսկ, օրինակ, երեք ննջարան ունեցող քոթեջի մեկ օրվա արժեքը՝ 1 միլիոն դրամ: Սպասարկումը ներառում է նախաճաշ եւ ջրաշխարհի տոմսեր, անվճար են նաեւ բաց եւ փակ լողավազանները: 

Մեկ անձի հանգստի դեպքում Դիլիջանում օրավարձով բնակարան կարելի է գտնել 12 հազար դրամից սկսած: Բնակարանում առկա են 2 ննջարան, 1 հյուրասենյակ, ցանկության դեպքում տրամադրվում են նաեւ տաղավարներ, խոհանոցային սպասք եւ տեխնիկա, կա անվճար ինտերնետ:

Պարզ լիճի մոտակայքում գործող տաղավարների գները 12 հազար դրամ են, առկա է միայն աթոռ-սեղան եւ խորոված պատրաստելու հարմարանքներ, տաղավարը լճից 50 մետր հեռավորության վրա է: Նկատենք, որ վերջին շրջանում բազմաթիվ են քաղաքացիների դժգոհությունները, որ լճի հարակից տարածքը վերածվել է հակահիգինեիկ ու հակաէսթետիկ մի միջավայրի. ամենուր աղբի մնացորդներ են, տարատեսակ վատ հոտեր ու անհասկանալի իրարանցում:

Իսկ ահա Պարզ լճի մոտակայքում գտնվող հյուրանոցային եւ քոթեջային համալիր «Դիլիջան Պարկ Ռեզորտ»-ում սովորական մեկտեղանի համարի արժեքը 27 հազար դրամից է սկսվում, երկտեղանիները՝ 30 հազար դրամից, դելյուքս մեկտեղանի համարի արժեքը 33 հազար դրամ է, երկտեղանինը՝ 36 հազար դրամ, ընտանեկան համարների արժեքը 48 հազար դրամ է, 2 ննջասենյակով քոթեջի արժեքը՝ 76 հազար դրամ, 3 ննջասենյակով քոթեջինը՝ 96 հազար դրամ, 4 սենյականոցինը՝ 120 հազար դրամ:

Աղվերանում հյուրատների արժեքը սկսվում է 25 հազարից՝ առավելագույնը հասնելով 38 հազար ՀՀ դրամի: «Անտառատուն Աղվերան» կոչվող հյուրատունը բնության գրկում մեկուսի տնակ է։ Արժեքը՝ 30 հազար դրամ, ներառում է ընդամենը կեցություն՝ առանց սննդի: Գիշերակացով այստեղ կարող են տեղավորվել առավելագույնը 4 մեծահասակ, իսկ առանց գիշերակացի՝ ժամանցի համար, մինչեւ 15 անձանց համար բակում կա սեղան, թոնիր եւ մանղալ։  «Կրիստալ ռեզորթը» այս շարքում ամենաբարձ գինն ունի՝ 38 հազար դրամ: Հյուրանոցային համալիրի որպես առավելություն է նշված ժամանակակից սարքավորումների եւ բարձր մակարդակի սպասարկումը, սակայն 38 հազար դրամը կեցության վայրից բացի՝ գրեթե ոչինչ չի ներառում՝ ո՛չ սնունդ, ո՛չ սպա կենտրոն եւ ո՛չ էլ այլ առավելություններ:

Ջերմուկում գտնվող հյուրանոցների մեկօրյա արժեքը մեկ անձի համար սկսվում է 10 հազար դրամից՝ հասնելով առավելագույնը 35 հազար դրամի: Օրինակ՝ «Եվմարի» հյուրատանը 10 հազար դրամ արժողությամբ երկտեղանի համար է առաջարկվում սովորական պայմաններով, առկա է միայն առաջին անհրաժեշտության տեխնիկա, իսկ սննդի մասին հիշատակելն այդ գնի սահմաններում թերեւս ավելորդ է: Իսկ ահա 35 հազար դրամ արժողությամբ «Ջերմուկ հյուրանոց սպա»-ի կենտրոնում տրամադրվում է 3-անգամյա սնունդ, բնականաբար, համարների գներն էլ նախորդի հանգստի գոտու համեմատ եռակի արժեքն ունեն՝ մեկտեղանի համարի արժեքն է 30 հազար դրամ, երկտեղանիինը՝ 35 հազար դրամ:

Աշտարակի ձորում գտնվող տաղավարներից առավոտից երեկո օգտվելու համար վճարը սկսվում է 10 հազար դրամից՝ հասնելով 55 հազար դրամի: Տեղի պատասխանատուն մեզ հայտնեց, որ ամբողջ օրվա համար փոքր տաղավարների արժեքը 10 հազար դրամ է, որը նախատեսված է առավելագույնը 7-10 անձի համար: Նկատենք՝ տաղավար ասվածը մեկ երկար սեղան է՝ երկու կողմերում աթոռներով ու գլխին ծածկով: 10-ից ավելի մարդ ներառող մեծ տաղավարների գինը հասնում է մինչեւ 55 հազար դրամի: «Տաղավարի համար վճարի դիմաց կարող են օգտվել նաեւ հարակից լողավազանից, մանկական խաղահրապարակից, տարատեսակ խաղերից»,- հավելեց պատասխանատուն:

«Լալստիվեր ռեզորթ» հանգստի գոտում 2 անձի համար նախատեսված սովորական սենյակի արժեքը սկսվում է 50 հազար դրամից, որը ներառում է միայն նախաճաշ: Կիսալյուքս դասի սենյակը երկու անձի համար արժե 60 հազար դրամ, լյուքս դասինը՝ 80 հազար դրամ, սակայն առաջարկվում են նաեւ տաքացվող բաց լողավազան, ջակուզի ու շոգեբաղնիք: 

Ենոքավանում հանգիստը սկսվում է 27 հազար դրամի սահմաններում: «Ապագա ռեզորթ»-ում, օրինակ, մեկտեղանի սովորական քոթեջի գինը 27 հազար դրամ է, երկտեղանիինը՝ 30 հազար դրամ: Դելյուքս մեկտեղանի քոթեջի մեկօրյա արժեքը 35 հազար է, երկտեղանիինը՝ 37 հազար դրամ: Հյուրանոցը ներկայացնում է 12 երկհարկանի քոթեջներ, ամեն քոթեջում առկա է 2 սենյակ: Այստեղ էլ սնունդ չի առաջարկվում, իսկ մնացած թվարկվող ծառայություններն ու ժամանցի վայրերը՝ ձիավարում, արշավներ, ֆուտբոլի եւ վոլեյբոլի դաշտեր եւ այլն, եւ այլն, վճարովի են: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4921 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ