Մեկ առարկան սովորելու համար՝ 200 հազար դրամ. ԵՊՀ-ում մեկնարկում են նախապատրաստական դասընթացները

ՀՀ-ում ընդունված է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար գիտելիքը համալրի կրկնուսույցի մոտ պարապմունքների հաճախելով: Եվ չնայած դրա համար բավականին գումար է պետք, այնուամենայնիվ, դիմորդներն ու նրանց ծնողները վստահ են՝ առանց կրկնուսույցի չեն կարող հանձնել ընդունելության քննությունները:

Արդեն մի քանի տարի է՝ Երևանի պետական համալսարանի «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը մինչ քննությունները՝ 8 ամիս, ևս համալրում է դիմորդների գիտելիքը: 

Մայր բուհի ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքային կենտրոնի նախապատրաստական բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Արշալույս Գալստյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է, որ տվյալ դասընթացները ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների՝ բուհ ընդունվելու նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:

«Մեր բաժինն ավելի շատ հայտնի է 0 կուրս անվանումով, բայց այդ կարգավիճակը չունի: Մեզ մոտ պարզապես դասընթացներ են կազմակերպվում, այսինքն՝ ապագա դիմորդները գալիս են այն առարկանների պարապմունքներին, որոնց համար հաճախում են կրկնուսույցի մոտ, ընդ որում՝ բարձր գներով: Նա դասերին հաճախում է համալսարան, առարկանները դասավանդում են շտեմարաններում ներգրավված, դիմորդների հետ փորձ ունեցող դասախոսները»,- մանրամասնում է Գալստյանը:

Բուհում մեկ առարկայի դասընթացի գինը 8 ամսվա համար 200 հազար դրամ է, սակայն, զրուցակցի համոզմամբ, համեմատած կրկնուսույցների վերցրած գումարի, սա ավելի մատչելի է: Ուսումը կազմակերպվում է ԵՊՀ հայ-բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում: Շաբաթական երկու օր՝ ժամը 15:00-18:00, ապագա դիմորդները ուսումնասիրում են իրենց ընտրած առարկան կամ առարկանները:

Պարապմունքները անցկացվում են առկա, իսկ հեռավոր շրջանների դիմորդների համար՝ նաև հեռավար ձևաչափով:

«Ժամային գոտին այնպես ենք հարմարացրել, որ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքի  դպրոցներում սովորողները կարողանան դասերից հետո գալ պարապմունքներին, անցնել բոլոր հանրակրթական առարկանները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական քննությունների համար: Դասընթացները սկսվում են հոկտեմբերի 1-ից և ավարտվում մայիսի 31-ին: Խմբերը բաղկացած են լինում առավելագույնը 8 հոգուց, որ ուսուցումը լինի ավելի արդյունավետ ու նպատակային»,- ընդգծում է բաժնի վարիչը:

Ապագա դիմորդները նախապես ենթարկվում են որոշակի թեստավորման, որի նպատակը համարժեք գիտելիքներ ունեցող անդամներով խմբերի ձևավորումն է: Խմբերը կազմվում են այնպես, որ յուրաքանչյուրում լինեն հավասարազոր կարողություն ունեցողներ: Բացի դրանից՝ պարբերաբար անցկացվում են ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, որոնց արդյունքների հիման վրա դասախոսների ու դիմորդների ծնողների միջև քննարկում է ծավալվում:

Արշալույս Գալստյանի խոսքով՝ ապագա դիմորդները հիմնականում շարունակում են հետաքրքրված լինել իրավագիտություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, տնտեսագիտական ոլորտին առնչվող առարկաներով և ֆակուլտետներով: Քիչ չէ նաև այն դիմորդների թիվը, որոնք հետաքրքրված են հումանիտար առարկաներով՝ լեզուներ և հոգեբանություն:

Զրուցակցի խոսքով՝ դասընթացներ են կազմակերպվում նաև օտարերկրյա քաղաքացիների համար:

«Օտարերկրացների դեպքում առավոտյան ժամերին է դասընթացը կազմակերպվում: Նրանք գալիս են Հայաստան և գրանցվում ԿԳՄՍՆ-ի սփյուռքի բաժնում, այսինքն՝ հրամանագրվում են որպես նախապատրաստական բաժնի ուսանող: Վերջիններս նախ լեզվի թեստավորում են անցնում, որից հետո բաժանվում են երեք խմբի՝ հայոց լեզվին չտիրապետողներ, մասամբ և լիարժեք տիրապետողներ: Մոտավորապես 3 ամիս ինտենսիվ հայոց լեզու ուսումնասիրելուց հետո սկսվում է այլ առարկաների ուսուցանումը»,- նշում է նա:

Ըստ Գալստյանի՝ դրսից եկածների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Ջավախքից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մեր հայրենակիցները: Այս տարի դասընթացներն ավարտել և բուհ են ընդունվել նաև Չինաստանից, Ճապոնիայից, Իրանից, Իտալիայից, Ինգուշիայից ժամանածները:

Ընդհանուր առմամբ 2021 թվականին ավարտած դիմորդների 70-ից ավելին եղել են տեղացիներ, 27-ը՝ այլազգիներ: Օտարերկրացիների մի մասը բակալավրի տարբեր բաժիններ է ընդունվել, երկու չինացի ուսանող ուսումը շարունակում է ԵՊՀ մագիստրատուրայում:  

«Օտարերկրացիները բաժանվում են երկու խմբի. կան, որ իրենց երկրների բուհերից ուղղորդված են գալիս՝ հայերեն ուսումնասիրելու, և կան, որ կամավոր ցանկությամբ են գալիս»,- մանրամասնում է Գալստյանը:

Դասընթացի գները օտարերկրացի և տեղի ապագա դիմորդների համար տարբեր են. Ջավախքի, Սիրիայի, ՌԴ-ից եկած ուսանողների համար պարապմունքներն անցկացվում են 600 հազար դրամ վարձավճարով:

Նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչը պարզաբանում է՝ օտարերկրյա քաղաքացիների դեպքում գները տարբերակված են, քանի որ նրանք պարապում են բոլոր առարկաները: Այսինքն՝ եթե հայաստանյան ապագա դիմորդները մեկ կամ երկու առարկա են ուսումնասիրում, օտարերկրացիները միանգամից անցնում են բոլոր այն առարկաները, որոնք անհրաժեշտ են միասնական քննությունների համար:

Նախապատրաստական դասընթացներին գրանցվելու և մասնակցելու համար սովորողը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է հայ-բանասիրության ֆակուլտետ, ընդ որում՝ չնայած դասընթացները մեկնարկում են հոկտեմբեր ամսվա սկզբին, սակայն դիմումները ընդունվում են մինչև այս՝ հունիս, ամսվա վերջ:

Սովորողը հնարավորություն ունի գումարը վճարել սկզբում ամբողջությամբ կամ կիսամյակի ընթացքում կամ էլ յուրաքանչյուր ամիս՝ մաս-մաս:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22527 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին