Հայաստանի տեխնոլոգիական ներուժի բացահայտումը՝ Երևանում կայացած Orion Summit 2022-ի առանցքում

Տեխնոլոգիական ոլորտի զարգացում և կայունացում, էկոհամակարգային լուծումների ներկայացում և դրանց ներդրման խրախուսում հայկական ընկերություններում․ այս նպատակով հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափերի աճի, հասարակության բարեկեցության և ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP-աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են։ Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ 

Հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ «Ամերիաբանկ»-ը, որպես Platinium հովանավոր, միացել է Orion Summit 2022-ին՝ համատեղելու ջանքերը՝ թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։

«Ամերիաբանկի» Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց՝ Բանկը այսօր հանդես է գալիս որպես գործընկեր՝ նոր ձևավորվող ստարտափերի համար։ Նրա փոխանցմամբ՝ Բանկը միայն ֆինանսական սերվիսներ տրամադրող չէ, այլ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական հարթակների տրամադրող, որտեղ տարբեր կազմակերպություններ կարող են աճել և զարգանալ։

«Մասնակցելով նման միջոցառումների և լինելով հիմնական հովանավորը՝ կարևորում ենք էկոհամակարգերի մոտեցումը։ Մենք կարող ենք ձևավորել թվային հարթակներ, որոնք ներառում են թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական սերվիսներ։ Մենք չենք տեսնում բանկային ուղղություն, Բանկը դառնում է մի քանի ուղղություններով էկոհամակարգեր, որը նաև ներառում է ստարտափերի հետ աշխատելու էկոհամակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Էկոհամակարգերի լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով։ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որը ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։ Դրանով իսկ «Ամերիան» Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի՝ էկոհամակարգերի՝ թվային նպատակային հարթակների միջոցով։

«Շատ ենք կարևորում թվայնացման զարգացումը ՀՀ-ում և բիզնեսում, որպեսզի այն կարողանա խորանալ և հանրության համար մատչելի լինել։ «Ամերիաբանկ»-ը միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում և մշտապես կարևոր էլ է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը։ Մենք զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների»,- շեշտեց «Ամերիաբանկի» իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Բանկի ծրագրերը նպատակաուղղված են տարբեր էկոհամակարգերի ստեղծմանը, որոնք հարթակ կարող են հանդիսանալ, օրինակ, տարբեր պրոդուկտները հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար։ «Ամերիաբանկ»-ը առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ։

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նրա ընդգծմամբ՝ նման միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի։

«Այդ ներուժը մասամբ այստեղ է հավաքված: Համոզված եմ, որ այս գագաթնաժողովի արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Վստահ եմ, որ միջոցառումը կանցնի արդյունավետ և կնպաստի, որ միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կկիսվեն իրենց փորձով,  հաջողության պատմություններով: Սա նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները»,- շեշտեց Խաչատրյանը:

Նախարարի կարծիքով՝ պետք չէ խուսափել խնդիրների մասին խոսելուց: Դրանք վերհանելը և քննարկելը, լուծման ուղիներ մշակելը հնարավորություն են տալիս՝ սխալները չկրկնելու, խուսափելու նոր սխալներ գործելուց:

Ստարտափ էկոհամակարգի զարգացումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգում է, վստահեցրեց գերատեսչության ղեկավարը: Նրա հավաստմամբ՝ հետևողական աշխատանք են տանում ստարտափերի կայացման և առաջընթացի համար, քանի որ իրենց ուղին հարթած և ձեռքբերումների հասած ընկերությունների հաջողված փորձը լուրջ խթան և ազդակ կարող է հանդիսանալ առաջին քայլերն անող ստարտափերի համար:

«Օրիոնը» ստարտափերի աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ։ «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, օգնում մնալ մրցունակ և պաշտպանել նորարարությունները։ «Օրիոնը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական-տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը։ «Ամերիաբանկ»-ը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։

Գագաթնաժողովի շրջանակում անցկացվեց նաև արվեստի ցուցահանդես, որը հնարավորություն է տալիս գագաթնաժողովին մասնակցող տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին ավելի մոտիկից ճանաչել արվեստը։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1243 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի