Պատերազմի ժամանակ հայ զինվորն իր ուժով էր պայքարում, այսօր մենք ենք փորձում աջակցել. Նազ Բաշքիջյան-Աթիկյան

Թեև շուտով կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարին, այնուամենայնիվ, պատերազմի հասցրած վերքերը դեռ շարունակում են թարմ մնալ, իսկ հետևանքները վերացնելու համար ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ թե՛ պատերազմում վիրավորում ստացածների, թե՛ զոհվածների հարազատների և թե՛ Արցախում բնակվող մեր հայրենակիցների առողջական և այլ կարիքները հոգալու համար:

Այս ամենից անմասն չեն մնում նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ և Սփյուռքում ապրող մեր առանձին հայրենակիցները: Նրանցից մեկը ամերիկահայ Նազ Բաշքիջյան-Աթիկյանն է, որը այս օրերին գտնվում է հայրենիքում: Վերջինս այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, հանդիպել տղաների հետ, ցերեկույթ կազմակերպել վիրավոր զինվորների երեխաների համար:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նազ Բաշքիջյան-Աթիկյանի հետ հյուրընկալվել են նաև դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը և նրա ամուսինը: Արմենուհի Էմի Աշվանյանը, ըստ հաղորդագրության, Կալիֆոռնիայի գերագույն դատարանի առաջին հայ դատավորն է։ 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Աթիկյանն ասում է՝ նախ, տարբեր դրամահավաքների միջոցով է փորձել օգնել պատերազմի ցավը զգացած անձանց՝ վիրավոր զինվորներին, զոհվածների հարազատներին, ապա վերջիններիս հետ հանդիպելու մեծ ցանկությամբ եկել է Հայաստան։ «Այցերը հայրենիք այժմ դարձել են պարբերաբար։ Պատերազմի ընթացքում հայ զինվորն իր ուժերով էր փորձում պայքարել, իսկ այսօր մենք ենք միավորվել և փորձում աջակցել ու օգնել հայ զինվորին»,- ասում է մեր հայրենակցուհին:

Վերջինիս խոսքով՝ ուժերի միավորումը նոր չէ, այն պատերազմը սկսվելուն պես է ձևավորվել. «Ես այդ ժամանակ ԱՄՆ-ում էի, անբացատրելի ցավում էինք ամեն օր, ամեն վայրկյան պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած մեր զինվորների համար: Սկսեցինք դրամահավքներ իրականացնել: Ամեն տարի 4-5 անգամ իրականացնում ենք դրանք՝ ուղղելով տարբեր ծրագրերի: Թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին և թե՛ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին մինչ օրս շարունակում ենք օգնել և շարունակելու ենք»,- վստահեցնում է նա:

Աթիկյանի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր այցի ժամանակ հանդիպում է շուրջ 100-120 վիրավոր զինվորի հետ։ Խոսելով հանդիպումներից ստացած տպավորությունների մասին՝ ասում է՝ դրանք անբացատրելի ցավոտ են, բայց տղաների համար մեծ տոն է, երբ հանդիպում են, շփվում իրենց հետ. «Դժվար է երիտասարդ տղաներին պատերազմի հետքերով տեսնել. նրանք ուրախ են, բայց միևնույն ժամանակ՝ տխուր: Մեր երիտասարդները հիմա այնպիսի վիճակում են, որ փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենց լավ զգան»,- ասում է նա՝ նկատելով, որ հանդիպումների ժամանակ խոսքի հիմնական մասը տղաներինն է, և այդ խոսքը մնում է իր ներսում:

Մինչ 44-օրյա պատերազմը, Աթիկյանի փոխանցմամբ, աջակցություն է ցուցաբերել և շարունակում ցուցաբերել նաև Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և զոհվածների հարազատներին: 

Վիրավոր զինվորներին աջակցություն տրամադրվում է բարերարի «Family Rescue Fund» հիմնադրամի միջոցով: Գյումրին ևս անմասն չի մնում  հիմնադրամի օգնությունից, այնտեղ ևս ծրագրեր են իրականացվում:

Վերջինս նաև տեղեկացնում է, որ առաջիկայում Հայաստանում պատրաստվում են կառուցել վետերանների հոսպիտալ։

«Հիմնադրամի միջոցով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բացեցինք բաժանմունք, որտեղ ծանր վիրավորում ստացած տղաներն են բուժում ստանում։ Մեր ծրագրում է նաև կառուցել վետերանների հոսպիտալ, մինչ այսօր նման հոսպիտալ չունենք։ Առաջին քննարկումները եղել են, սպասում ենք՝ տարածքի հետ կապված հարցը կարգավորվի և շինարարությունը սկսենք»,- նշում է հիմնադրամի նախագահը:

Նազ Բաշքիջյան-Աթիկյանը շեշտում է՝ միշտ է լինելու զինվորների կողքին և շարունակելու է օգնել, քանի որ պատերազմը չի ավարտվել՝ սահմանին հակառակորդը սադրանքներ է հրահրում, որի հետևանքով զոհվում են մեր տղաները։ 

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2381 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք