Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը։
«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ամրապնդելու փոխգործակցությունը։ Շիրակի մարզի պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում 2019 թվականին ստորագրել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր, որն արդեն իսկ գործնական քայլ է երկու մարզերի միջև սերտ հարաբերությունների հաստատման առումով: Այսօր մենք հնարավորություն ունենք այդ հարաբերություններն առավել զարգացնելու»,- նշել է մարզպետը։
Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ, իր համոզմամբ, Հայաստան-Չինաստան բարեկամությունն առավել կսերտանա, եթե ապակենտրոնացված համագործակցությունը ևս ամրապնդվի։
«Մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների անցած 30 տարիները բավական արդյունավետ էին։ Ես հույս ունեմ, որ միջմարզային մակարդակով համագործակցությունն էլ ավելի շոշափելի կլինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ որոշակի բարեկամական կապերն արդեն իսկ կան»,- ասել է դեսպանը:
Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզի արտադրանքը Չինաստան արտահանելու և համատեղ աշխատանքով առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելուն վերաբերող հարցեր։
Մարզպետը կարևորել է ներդրումային և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում չինական կենտրոնի բացմանը, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցերին։ Մարզպետը վստահեցրել է, որ ինքը կլինի առաջիններից մեկը՝ չինարեն սովորելու առումով։
«Շիրակի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, և այս բնագավառում համագործակցությունը, կարծում եմ, կարող է իսկապես ստացվել՝ հատկապես Չինաստանի նորարարական մեթոդները կիրառելով մարզի գյուղատնտեսության մեջ»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Դեսպանն ընդգծել է, որ այս հարցում հետագա համագործակցության իրատեսական հնարավորություններ կան։
Զրուցակիցները քննարկել են համավարակից հետո զբոսաշրջության խթանմանը, արդյունավետ համագործակցություն ծավալելուն միտված այլ հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT