Երևան
12 °C
«Ի գիտություն՝ գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին»: Այս վերտառությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների այն հորդորին, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսները կազմակերպի ոչ թե առցանց ձևաչափով, այլ լրագրողների հետ ազատ շփման:
Բաբաջանյանի դիտարկմամբ՝ ինքը աշխարհի մի շարք երկրներում ուսանել և ապրել է, և ոչ մի երկրում ուղիղ եթերում լրագրողներին ազատորեն հնարավորություն չի տրվում հարց ուղղել երկրի ղեկավարին։
Նախկին պատգամավորը նկատել է՝ վարչապետին ուղղված լրատվամիջոցների պահանջը ժողովրդավարության հետ կապ չունի։
«Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև գոյաբանական մարտահրավերները, ներքին պառակտիչ քաղաքական շրջանակների և նրանց անթաքույց սպասարկող մամուլի առատ միջոցների առկայությունը՝ կտրականապես դեմ եմ, որ վարչապետի ասուլիսը տեղի ունենա պահանջվող ձևաչափով։
2020թ․ աղետալի պատերազմից հետո վկայաբերել 2018-ի հեղափոխական ալիքի վրա անցկացվող մամլո ասուլիսները լուրջ չէ։
Ներքաղաքական պայքարի սուբյեկտ դարձած մամուլի բազմաթիվ միջոցներ, առանց որևէ խոչընդոտի, հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսի ալիքներով՝ օնլայն տիրույթում ամենավերջին հայհոյանքը և քննադատությունը հասցնելով երկրի վարչապետին և ղեկավարներին։
Ժողովրդավարությունից որևէ նահանջի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակը, կարծում եմ, այդ տիրույթում պետությունը իր կարգավորիչ գործիքները լավագույնս չի կիրառում՝ ժողովրդավարությունը պատշաճ պաշտպանելու համար»,- հավելել է Բաբաջանյանը:
Վերջինս որոշ ժամանակ անց ևս մեկ գրառում է կատարել նույն թեմայի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ վարչապետի վաղվա ասուլիսի հասցեատերը ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանն է։
«Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, և այս իրավիճակում, բնականորեն, երկրի ղեկավարը ընտրել է իր ուղերձը/ուղերձները տեղ հասցնելու այս ձևաչափը։
Երկրի առջև ծառացած խնդիրները համազգային գիտակցում և ընկալում են պահանջում։ Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի, ոչ պակաս քաղաքական միջավայրի մյուս սուբյեկտներից։ Նրանցից շատերը, մեծ մասը հենց այդպես էլ շարունակում են իրենց գործունեությունը։
Ցանկության դեպքում վարչապետը կարող է հարցազրույց տալ ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Հանրայինին։ Բայց հաշվի առնելով մի շարք իրողություններ՝ ընտրվել է հենց այս ձևաչափը։
Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում։ Հավատացե՛ք՝ դրա ժամանակը չէ։
Վարչապետի աշխատակազմին հորդորում եմ պատրաստվել վարչապետի վաղվա ասուլիսին՝ նախապես ծրագրված ձևաչափով»,- եզրափակել է քաղաքական գործիչը:
Նշենք՝ օրերս «Հայկական ժամանակ»-ը, իր տեղեկություններով, հայտնել էր, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիս է տալու: Այսօր արդեն Կառավարության ղեկավարը հաստատեց մեր տեղեկությունները՝ «Ֆեյսուք»-ի պաշտոնական իր էջում իրազեկելով այդ մասին: Երեկվանից որոշ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ հրաժարվում են վարչապետին հարցեր հղել՝ պատճառաբանելով, թե՝ ուղարկված հարցերը խմբավորվում և խմբագրվում են, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում են, որոշ հարցեր չեն հնչեցվում։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։ Ուստի hորդորում են վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT