Երևան
33 °C
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային գիտահետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսեյ Մալովիչկոյին և նույն կենտրոնի աշխատակցուհի Ելենա Մալովիչկոյին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել Հայաստանում սեյսմոլոգիական դպրոց կազմակերպելու հնարավորությունները: Վերջին անգամ միջոցառումը մեր երկրում անցկացվել էր 2014 թվականին՝ «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» թեմայով:
Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական կենտրոնի և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև ձևավորված է ամուր և արդյունավետ համագործակցություն: Նա անդրադարձել է 2014 թվականին Աղվերանում անցկացված միջազգային սեյսմոլոգիական 9-րդ դպրոցին և հիշեցրել, որ այն ժամանակ միջոցառմանը մասնակցել է 124 մարդ՝ 10 երկրից, ներկայացվել է 86 զեկույց, այդ թվում՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցների կողմից:
Իր հերթին Ալեքսեյ Մալովիչկոն տեղեկացրել է, որ միջազգային դպրոցն անցկացվում է ամեն տարի, և 2021 թվականին այն կազմակերպվել էր Նովոսիբիրսկում, այս տարի կլինի Մինսկում, իսկ հաջորդ տարի հյուրընկալելու հայտ է ներկայացրել Ուզբեկստանը, սակայն Հայաստանը ևս կարող է դիմել:
Ի պատասխան ԱԻ նախարարի առաջին տեղակալը նշել է. «Ուրախ կլինենք, եթե հաջորդ դպրոցը՝ 2023 թվականին, անցկացվի Հայաստանում։ Համոզված եմ, որ այն Աղվերանից ոչ պակաս հաջողված կլինի. Հայաստանի ԱԻՆ-ը և մեր Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դրա համար ամեն հնարավորը կանեն»,- նշել նա ի պատասխան:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել հայ և ռուս սեյսմոլոգների միջև համագործակցությունն էլ ավելի է խորացնելու համար:
Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգվի և այնտեղ կտեղակայվի նոր ավտոբուսներ
Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
2 մլրդ 734 մլն դրամ՝ 3 ճանապարհատվածում շինարարարական աշխատանքներ իրականացնելու համար
Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին
Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները
Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան
Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են
Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կտրամադրվի 20 մլն դրամ
Լարսում արագ փչացող ապրանքներով բեռնատարներն անցնում են առանց հերթի
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Արդեն որերորդ անգամ ու որերորդ տեղից լսում եմ, թե ինչ գարշելի ստեր են տարածվում ՔՊ-ի և մասնավորապես իմ մասին. Ալեքսանյան
Արցախում հերթական հանցագործության դեպքն է բացահայտվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ
Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն արձակուրդ կմեկնի
Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն. Գնել Սանոսյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 5 ուղղությամբ սկսում է կրթական ծրագրերի հերթական փուլը (տեսանյութ)
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կնշվի օգոստոսի 14-ին
Ծովինարի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
Օգոստոսի 10-ից մեկնարկել է թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը (տեսանյութ)
Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արման Սարիբեկյանն է
ՀՀ-ն ունի դաշնակից ՌԴ-ի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում. Բաբաջանյան
Զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է
Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր
Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2022 Հայկական ժամանակ