Ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործի նախաքննությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000 թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020 թ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ Adjarabet.am և Vivarobet.am կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով գումարներ:

Մասնավորապես՝ 27-ամյա երիտասարդը, տիրապետելով համակարգչային ծրագրերին, որոշել է ընկերոջ հետ ֆինանսական կարիքները հոգալու համար կատարել հափշտակություններ: Այդ նպատակով a5.ru կայքում ստեղծել է Adjarabet.am և Vivarobet.am կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ:

Կայքերի օգտատերերը գումարի տեսքով բոնուսներ ստանալու նպատակով ստեղծված կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց կողմից օգտագործվող անհատական խաղային հաշիվների մուտքանունները և գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացվել են 27-ամյա երիտասարդի կողմից a5.ru կայքում գրանցված անհատական էջին:

Ստանալով օգտատերերի տվյալները՝ երիտասարդները միասին, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել հիշյալ կայքերի օգտատերերի խաղային հաշիվներին, ինչպես նաև՝ խաղային հաշիվներին կցված բանկային քարտերին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել դրանցում առկա, ինչպես նաև՝ խաղային պարտությունների տեսքով գումարները, որից հետո այդ գումարները փոխանցելով իրենց կողմից օգտագործվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ իրենց կողմից օգտագործվող և կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշվառման հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել ընդհանուր խոշոր չափերի՝ 2 միլիոն 302 հազար 434 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ), նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին (Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 2-րդ կետերով (Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև՝ 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), իսկ 22-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 2-րդ կետերով (Նույն գործողությունը, որը կատարվել  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1290 դիտում

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը