«Ծնողը ծեծը դիտարկում է երեխային դաստիրակելու լավագույն միջոց»․ ինչ է սահմանում քրեական նոր օրենսգիրքը

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածը, որը սահմանում է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերը, դրանց համար նախատեսված պատիժները։

Այսինքն՝ ծնողը, այլ օրինական ներկայացուցիչը կամ այլ անձը, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացմանը, պատժվում է տուգանքով՝ 10 հազար դրամի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում՝ կապված երեխաների պաշտպանվածության հետ․արդյոք երեխայի ծնողը կամ խնամող անձը պատշաճ կատարո՞ւմ է երեխային դաստիարակելու կամ խնամելու պարտականությունները։ ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին՝ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության 33 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 34 դեպք: Ըստ ոստիկանության՝ հանցագործությունների գերակշիռ մասը եղել են երեխաների առողջությանը վնաս հասցնելու դեպքեր։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը տարիներ ի վեր փորձում է պաշտպանել ընտանեկան բռնությունների ենթարկվածների ու երեխաների իրավունքները, մեզ հետ զրույցում նշում է՝ Հայաստանում երեխաների իրավունքները ոչ միայն չեն պաշտպանվում, այլ նաև նրանք շարունակում են մնալ ամենախոցելին։ Ըստ նրա՝ եթե բռնության ենթարկված կինը կարող է ուժ գտնել և խոսել իր նկատմամբ կատարված բռնարարքների մասին, ապա երեխաները ավելի քիչ են խոսում այդ մասին, ինչն էլ նվազեցնում է նրանց պաշտպանվածությունը։

Մասնագետի խոսքով՝ շատ դեպքերում ծնողը երեխային դաստիրակելը ընկալում է նրան ծեծելով։ Սակայն երեխային, ֆիզիկական բռնության ենթարկվելով, նրա մոտ բազում հոգեբանական խնդիրներ են առաջանում։

«Երեխային բռնության ենթարկած ծնողը երբեմն դա բացատրում է կամ արդարացնում որպես դաստիրակելու միջոց, արարքը հիմնավորում են՝ ասելով, թե՝ «մենք էլ ենք ժամանակին այդպես դաստիարակվել»։ Այսինքն՝ նրանք սեփական երեխային փաստացի ենթարկում են բռնության, սակայն դա ընկալում որպես խնամքի կամ դաստիրակության միջոց։ Այդ եղանակով երեխան չի կարող լինել դաստիարակված, հակառակը՝ դա նրա մոտ առաջացնում է լուրջ հոգեբանական խնդիրներ։ Երեխային կարելի է և պետք է դաստիրակել տարբեր մեթոդներով, նրա հետ զրուցելով, հետը ժամանակ անցկացնելով»,- ասում է Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ մեր ժամանակներում ծնողները անտարբերություն են դրսևորում երեխաների նկատմամբ, քիչ ժամանակ տրամադրում նրանց։ Երեխան չի կարողանում ստանալ այն ամբողջ հոգատարությունը և դաստիրակությունը, որը պետք է նրան տրամադրի ծնողը։

Բռնության ենթարկված երեխան խուսափում է իր հասակակիցների հետ շփումներից, կրթական հաստատություն հաճախելուց, վարժ չի լինում նաև խոսքը, այսինքն՝ խոսելու ընթացքում կա՛մ կարող է կակազել, կա՛մ էլ բառերն ամբողջությամբ չարտահայտել, ասում է իրավապաշտպանը:

«Երեխաները խոցելի են այն պատճառով, որ գտնվում են մեծահասակների պաշտպանության ներքո, և ծնողները նրանց վրա ավելի շատ ազդեցություն ունեն։ Երբեմն երեխան եթե կարողանում է ահազանգել կամ որևէ մեկին պատմել իր խնդրի մասին, հետո համապատասխան մարմնում հրաժարվում է խոսել՝ մտածելով՝ մայրն է, հայրն է, պետք չէ։ Մենք չենք հասել դեռ այն իրավիճակին, որ երեխայի ահազանգելուց հետո գործին ընթացք տրվի։ Սակայն ծնողները պետք է հասկանան, որ երեխաների հանդեպ բռնության գործադրումը որևէ պարագայում թույլատրելի չէ»,- շեշտում է զրուցակիցը:

«Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Միրա Անտոնյանի խոսքով էլ՝ իրենց կենտրոնը տարվա ընթացքում երեխաների խնդիրների հետ կապված մոտ 200 ահազանգ է ստանում։ Հիմնականում արձանագրվում են, օրինակ, այնպիսի դեպքեր, երբ երեխային ծնողը ենթարկել է բռնության, և ծնողները այդ ամենը պատճառաբանում են որպես դաստիարակչական մեթոդ։

«Երբեմն երեխաներն են ահազանգում մեզ կատարվող դեպքերի մասին, երբեմն հարևաններն են տեղեկացնում, նաև ոստիկանությունից ենք տեղեկանում։ Երեխային մեզ մոտ ենք պահում և սկսում ծնողի հետ աշխատել. եթե փոխում է վարքագիծը, ամեն ինչ դեպի լավն է գնում, եթե ոչ, ապա համապատասխան մարմիններին ենք տեղեկացնում, և, ըստ դրա, ծնողը կամ երեխայի խնամքը կատարող անձը ենթարկվում է պատժի։ Սակայն երբեմն բարդ է լինում․ եթե երեխայի նկատմամբ բռնարար արարք գործադրողը սեփական ծնողն է լինում, շատ պարագաներում երեխան անպաշտպան է»,- ասում է նա:

Ըստ Անտոնյանի՝ այս ամենին զուգահեռ նաև կարևոր է, որ երեխաները արդեն կարողանում են հասկանալ և տեղյակ են իրենց իրավունքներից։

ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած ծնողը թեև ոստիկանությունում զղջում է իր արարքի համար, սակայն տեսականորեն մնում է այն կարծիքին, որ ծեծը արդյունավետ միջոցն է երեխայի վրա ներազդելու համար։

Պետրոսյանի վստահեցմամբ՝ էական չէ՝ երեխայի նկատմամբ բռնությունը ծնո՞ղն է գործադրել, թե՞ այլ մերձավոր ազգական. եթե կա բռնության փաստ, ապա անպայման նման արարքը ստանում է համապատասխան գնահատական։

«Ոստիկանությանը հետաքրքրում է ոչ թե հոդվածը, այլ բռնության առկայության փաստը։ Նոր քրեական օրենսգրքում սահմանված է՝ մերձավոր ազգականի կողմից ցանկացած ֆիզիկական բռնություն անչափահասի կամ չափահասի նկատմամբ քրեորեն պատժելի է։ Մերձավոր ազգականի կատարած բռնությունը համարվում է տարածվող հանգամանք, և անձը հետապնդվում է հանրային կարգով, այսինքն՝ չեն կարող հաշտվել, և գործը կարճվի»,- վստահեցնում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երեխաները ոստիկանություն սկսել են ավելի շատ ահազանգել, քան, օրինակ, նախորդ տարի։ Սա նշանակում է, որ նրանք բավարար չափով իրազեկված են իրենց իրավունքներից։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2994 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի