ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան

Հանրապետության նախագահի՝ հուլիսի 4-ին ստորագրած հրամանագրով՝ Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Արգիշտի Էլբեկի Քյարամյան ծնվել է 1991թ. մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ աշխատել ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016թ. հունիսի 1-ից մինչև 2018թ. հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2018թ. հունիսի 8-ից մինչև 2019թ. փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում՝ զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2019թ. մարտի 1-ից մինչև 2020թ. մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

2020թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

2020թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով: 2021թ. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1995 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի