Երևան
12 °C
Երեկ, այսօր, հավերժ. հայ էստրադային սիրված արտիստները երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգի են պատրաստվում: Այն կկայանա հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է համերգային երեկոյի հետ կապված որոշ մանրամասներ:
«Հայրիկիս ծնունդին ընդառաջ (հուլիսի 31-ին է) որոշեցինք համերգային երեկո կազմակերպել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգը պետք է լինի ոչ թե տխուր երեկո, այլ այդ օրը եւս մեկ անգամ կհիշենք հայրիկի երգերը, ու շատ կարեւոր է, որ այդ հուշ-երեկոն չդառնա սգո երեկո, ավելի շուտ պետք է տոնենք այն, ինչը ունեցել ենք այդ 63 տարիներին: Շնորհակալ լինենք այն ստեղծագործությունների, այն երաժշտության համար, որը հայրիկը հասցրեց մեզ տալ»,- ասում է Մանե Գրիգորյանը:
Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկոյին հնչելու են նրա տարբեր տարիների երգերը նոր ու թարմ շնչով՝ իր սերունդների ձայնով: Նախնական հայտնի են հետեւյալ արտիստների անունները՝ Արսեն Սաֆարյան, Սարո, Արա Մարտիրոսյան, Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան, Անդրե, Արամո, Էմմա Պետրոսյան, Էրիկ Կարապետյան, Սոնա Ռուբենյան, Արթուր Իսպիրյան, Զարուհի Բաբայան, Ալլա Լեւոնյան եւ ՄԻՇԱ:
Խոսելով մասնակիցների ընտրության մասին՝ Մանե Գրիգորյանը նկատում է՝ բնականաբար, հնարավոր չէր ընդգրկել բոլոր երգիչ-երգչուհիներին, բայց աշխատել են, որ գրեթե բոլոր սերունդներից ներկայացուցիչներ լինեն. «Արտիստների ընտրությունը ըստ երգերի է կատարվել: Նախ, ունեինք երգերի ցանկ, որոնք ընտրված էին հատուկ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցության համար»:
Մանեի փոխանցմամբ՝ համերգ կազմակերպելու գաղափարն իրենն ու Հանրային հեռուստաընկրության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանինն է, սակայն այս ընթացքում իրենց են միացել Գրիգորիչի եւ իր բոլոր ընկերները. «Background Production»-ը՝ ի դեմս Վազգեն Պողոսյանի, որոնք էլ զբաղվում են կազմակերպչական հարցերով: Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, սցենարային աշխատանքները հանձն են առել Անիտա Հախվերդյանն ու Ավետ Բարսեղյանը»:
Համերգին մասնակցող երգիչ Արա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդգծում է՝ իր առաջին քայլերը, որպես երգիչ, սկսել է Երգի պետական թատրոնից, ինչով արդեն բազմաթիվ հացերի պատասխան է տրվում: Այլ հարցերի վերջինս չցանկացավ պատասխանել:
Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի խոսքով էլ՝ Գրիգորիչի մասին այնքա՜ն շատ բան կա ասելու, այնքա՜ն վառ հիշողություններ են դրանք, որ մի քանի հատորանոց գրքեր կարելի է գրել:
«Այնքան հարազատ ու ամուր կապ է եղել, որ ես իմ մեծ եղբորից չեմ տարբերել նրան: Կյանքիս լավագույն, արեւոտ օրերն անցել են Արթուր Գրիգորյանի եւ այն խմբի հետ, որը նա էր միավորել»,- նկատում է երգիչը:
Իսպիրյանն ասում է՝ կարծես նրանց ընտանիքի անդամը լիներ, իսկ Գրիգորիչի երեխաները՝ Մանեն ու Նարեկը, մեծացել են իր աչքի առաջ. «Այնքան նեղություն ենք տվել այդ մարդկանց, հիմա, որ մեկ-մեկ հիշում եմ, մտածում եմ՝ ինչպե՜ս են դիմացել: Արթուրն ապրում էր տպագրիչների փողոցում: Տունն էլ նկուղային հարկում էր, ու այդտեղ մեր մեղվի փեթակն էր, որտեղ լիքը «մեղր» ենք սարքել. այդ տարիները ոչնչի հետ չէի փոխի: Կեսօրից հետո՝ ժամը 13:00-14:00-ին էր արթնանում Արթուրը, որովհետեւ շատ ուշ էր քնում: Մինչեւ ուշ գիշեր աշխատում էր՝ երգեր, փորձեր, մենք էլ՝ իր հետ. ամբողջ խմբով իրենց տանն էինք հաստատվել կարծես: Նրա կինը՝ Իռան, զարմանալի համբերության տեր ու հոգատար անձնավորություն է: Երկու անչափահաս երեխաներին թողած՝ առավոտից երեկո մեր մասին էր հոգ տանում, կերակրում, հյուրասիրություններ անում...»,- հիշում է Իսպիրյանը:
Հիշելով անցած տարիներն ու միասին անցկացրած ժամանակը՝ վերջինս զարմանքով նկատում է՝ ամեն ինչ այնքա՜ն արագ է անցել: Միեւնույն ժամանակ Իսպիրյանը շեշտում է՝ այնքան երաժշտությամբ լի, անհոգ ժամանակներ էին, որ միայն մտածում էին՝ ինչպես անեն, որ նոր երգ, նոր տեսահոլովակ ստեղծեն:
«Արթուր Գրիգորյանը բազմաթիվ երգեր է գրել, որոնք ես կատարել եմ: Հատուկ ինձ համար գրել էր «Մեղեդի» երգը: Իսկ երբ սկսվեցին հեռուստատեսային շոուները, դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին: Հեռուստատեսությամբ էինք ապրում: Այդ ժամանակ շատ խիստ էր ամեն ինչ, դժվար էր եթեր տանել ինչ-որ բան, որը միանգամից կընդունվեր: Մենք առաջինն էինք, որ կարողացանք «կոտրել» հեռուստատեսային փակ դռներն ու երգել այն, ինչ մենք էինք ուզում, իհարկե՝ որակյալ ու չափի մեջ»,- պատմում է երգիչը:
Արթուր Իսպիրյանը Գրիգորիչին տեսել է մահվանից մեկ օր առաջ, բռնել սիրելի վարպետի՝ մեծ եղբոր ձեռքն ու լսել նրան: «Ձեռքս բռնեց, ասաց՝ գիտե՞ս՝ ինչ եմ ուզում, ուզում եմ, որ բոլոր երեխեքով (նկատի ուներ՝ մեզ բոլորիս) նորից գնանք ու այն անմոռանալի քեֆից անենք, ինչպես քո ծննդյան օրն էինք արել: Իսկապես անմոռանալի օր էինք անցկացրել, ու, ցավոք սրտի, այդ օրվա մասնակիցներից շատերն արդեն մահացել են: Բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, բայց Արթուրի կորուստը որբացրեց Երգի պետական թատրոնը, մեզ»,- նկատում է նա:
Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Երեւան քաղաքապետարանի աջակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT