Երևան
12 °C
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.
«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,
Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։
Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց մարդու իրավունքների և ժողովրդավարական հենքով ապագայի նոր ուղի. դրանից ի վեր Ֆրանսիական մեծ հեղափոխության համամարդկային բարձր արժեքները շատ երկրների համար դարձան օրինակելի ուղեցույց:
Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն. հայերն ու ֆրանսիացիները միասին են եղել իրենց պատմության կարևոր և փորձություններով լի բազմաթիվ շրջադարձերում։ Մենք երբեք չենք մոռանա, որ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք մեկնեց ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերին, ովքեր գտան իրենց երկրորդ հայրենիքը:
Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ՝ հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ ու սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում:
Մեծարգո դեսպան,
Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը մշտապես ուշադիր և հետամուտ լինելու համար։
Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և արդար կարգավորման գործընթացում: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար աջակցության համար, որ ցուցաբերեց բարեկամ Ֆրանսիան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:
Պետք է նշեմ, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ այժմ մենք ջանքեր ենք գործադրում մեր տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչին նպաստում է նաև անցյալ տարի ստորագրված 2021-2026 թվականների համար հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Չեմ կարող չընդգծել հայ-ֆրանսիական հարաբերություններում մշակույթի և գիտակրթական ոլորտում համագործակցության առանձնահատուկ դերը:
Բարձր ենք գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը: Իր հերթին մեզ համար նաև ոգևորիչ է Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնների առկայությունը:
Կարևորում եմ նաև ապակենտրոնացված մակարդակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, որում նշանակալի ավանդ ունի երկու երկրների 30-ից ավելի ՏԻՄ-երի միջև փոխգործակցությունը:
Որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ՝ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման գործում:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ, տիկին դեսպան, դեսպանության անձնակազմին, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն:
Առիթից օգտվելով՝ ուրախ եմ նաև արձանագրելու, որ այս տարի տոնում ենք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ հարատևություն եմ մաղթում հայ-ֆրանսիական բարեկամությանը։
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»։
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT