Ովքեր են «Արփի լիճ ազգային պարկի» նոր բնակիչները և ինչի կարիք ունեն Հյուսիսային գեղեցկուհու աշխատակիցները

Աշխարհում միակ վայրը, որտեղ ապրում է խորամանկ ու ագրեսիվ Դարևսկու իժը, Շիրակի մարզում գտնվող «Արփի լիճ ազգային պարկի» արևելյան տեղամասի քարափն է, որտեղ գտնվում է հայկական որորի բնադրավայրն ու ամենամեծ գաղութը:

293428510_563973298739097_5859081982412903468_n.jpg (879 KB)Armenian_gull_near_Sevanavank,_side_view.jpg (117 KB)gadiuka_darev.jpg (126 KB)

Բնությունն այս տարի շռայլ է գտնվել Հյուսիսային գեղեցկուհու հանդեպ: Այստեղ, թեև հյուրի կարգավիճակով, այնուամենայնիվ, Լոռվա կողմերից ընտանիքով գորշ արջն է ժամանել: 7-ով են եկել, 2-ը՝ քոթոթ: Դիտարկվել են «Արփի լիճ ազգային պարկի» արևմտյան տեղամասում: Եկել, սակայն, ըստ պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, մայիսին Թռչկանի ուղղությամբ հեռացել են: Բայց մեկ ամիս առաջ մեկ արջը քոթոթների հետ վերադարձել է:

293984364_1130279834193151_8913026198963537774_n.jpg (1.12 MB)292672476_435395901775107_6059163772281139923_n.jpg (225 KB)

Սև արագիլների համար ևս տարածքը գրավիչ է, նախկին մեկ-երկուսի փոխարեն այսօր արդեն 14 արագիլ կա:

5-6 տարվա ընդմիջումից հետո իր ներկայությամբ «Արփի լիճ ազգային պարկին» է պատվել  ՀՀ կարմիր գրքում գրանցված քաջահավը:

275006075_358276426153722_8072130410949556709_n.jpg (478 KB)62909c1389b51481ba45e4ee64644128_1657534627.jpg (52 KB)

Լճում ապրող 11 տեսակի ձկներին այս տարի նոր ընկեր է միացել: Արփիի ջրերում, տնօրենն ասում է, ռուս զբոսաշրջիկներն են նորեկին որսացել, իրենց էլ՝ ցույց տվել: Արփի է հասել жерех-ը: Վերականգնվել է սազանի խմբաքանակը:

foto-2598-0.jpg (25 KB)

Արգելոցային կղզիներում եռապատկվել է թռչունների թիվը: Այստեղ է ապրում Միջազգային կարմիր գրքում գրանցված գանգրափետուր հավալուսնը:

Արփի լիճն այս տարի նաև իր ծավալով է ուրախացրել պատասխանատուներին: Նախորդ տարվա 48.1 մլն խմ ջրի դիմաց տարվա այս ժամանակահատվածում առկա է 61.5 մլն խմ ջուր: Ե՛վ տեղումներն էին այս տարի առատ, և՛ ջրթող է քիչ կատարվել:

Բնության առատությունից զերծ չի մնացել նաև զբոսաշրջային ոլորտը: Մուշեղ Մուրադյանն ասում է՝ մինչ այս տարի՝ իրենց համար այցելուների թվով գերազանց տարի է համարվել 2019-ը: Այդ ժամանակահատվածում ազգային պարկ է այցելել 4000-ից ավելի մարդ՝ հայեր, օտարերկրացիներից՝ հիմնականում ֆրանսիացիներ:

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ արդեն 4000 զբոսաշրջիկի են ընդունել, հարգել, պատվել, զարմացրել, ճանապարհել: Այս հանգամանքով պայմանավորված՝ կտրուկ ավելացել է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:

«Հիմա մեր աշխատակիցներից ցանկացածին, որ հարցնեք՝ ինչի՞ կարիք ունի, կասի՝ քնի, հանգստի: Շատ լարված, բայց հպարտանալու օրեր ենք ապրում: Սա մեր աշխատանքի պտուղն է: Կարող ենք ասել, որ «Արփի լիճ ազգային պարկ»-ը զբոսաշրջային նախընտրելի ու սպասված ուղղություններից է դարձել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է տնօրենը:

293623568_607278467780160_6505490066250538162_n.jpg (863 KB)

Այստեղ 670 տեսակի բարձրակարգ բույս է գրանցված, 19-ը՝ ՀՀ կարմիր գրքի բնակիչներ: Հիմա տարվա այն ժամանակահատվածն է, երբ Արփի են գալիս հիանալու «Արդենիս-Ալվար» տեղամասում աճող և ՀՀ կարմիր գրքում գրանցված Դեղին կոկոռով՝ ջրաշուշանով: Այդ ծաղիկներով հիանալ հնարավոր է մինչև հուլիսի 20-ը:

240375.jpg (120 KB)

Արփի կարելի է գնալ, հիանալ, նաև մնալ ու վայելել բնությունն առավել լիաթոք: Տնօրենն ասում է՝ այպիսի առաջարկ ունեն, որ գոհացնում է մեծամասնությանը: Հյուրատունը 24 ժամ կեցություն է առաջարկում՝ մեկ անձի համար 3000 դրամ վճարով: Նաև խոհանոց կա, որտեղ ցանկության ու կարիքի դեպքում կարելի է ուտելիք պատրաստել:

Տարածքում տաղավարներ էլ կան: 24 ժամ այն զբաղեցնելու դիմաց 5000 դրամ է պետք վճարել: Մուշեղ Մուրադյանն ասում է՝ գիշերակացով այցելուների թիվն է մեծ: Գալիս են նաև իրենց տնակ-մեքենաներով, որոնցում էլ գիշերում, սնվում են: Առավոտյան ու կեսօրի այցելուները հիմնականում տեղաբնակներն են, ուսանողական ու աշակերտական կոլեկտիվներ:

293444460_438085898172774_1308417207777872500_n.jpg (934 KB)292056329_438085884839442_6742113792672377241_n.jpg (627 KB)292073923_438086024839428_2975617333912498820_n.jpg (442 KB)

Ձմռան ամիսները ևս Արփիում հեքիաթային են: Հյուրերն ու սիրողական ձկնորսությամբ զբաղվողները գալիս, հենց սառույցի վրա էլ վրանները խփում, մնում են:

«Լճի վրա 80 սմ-ից մինչև 1 մետր սառույց է լինում: Այդ ժամանակ հիմնականում էքստրիմ տուրիզմի սիրահարներն են մեզ հյուր գալիս: Էդ ամիսներին 40-50 վրան է լինում սառույցին»,- ասում է տնօրենը:

272800490_341007451213953_5883663470553372738_n.jpg (125 KB)

Աշխատանքի ծավալի մեծացումը, սակայն, չի նշանակում նոր աշխատակիցների ընդունում: Տնօրենի խոսքով՝ կադրային պակաս չունեն: Օտարերկրացիների հետ շփումներում էլ խնդիրներ չկան. լեզուների տիրապետող աշխատակիցներ կան:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10234 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ