27-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է 52-ամյա 3 տղամարդու. վերջինս ձերբակալվել է

Հուլիսի 18-ին՝ ժամը 00:53-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52 տարեկան տղամարդ:

Ժամը 02:45-ին նույն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Ժամը 06:09-ին հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա ևս մեկ տղամարդ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքները ստացել են Նոր Նորքի 4-րդ զանգվածում:

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Թևոսյան փողոցի արտադրամասի բակում վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների, 27-ամյա երիտասարդի և այլ անձանց միջև։ Վիճաբանության ընթացքում էլ 27-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 52-ամյա երեք տղամարդու՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա՝ նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1392 դիտում

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն