Երևան
12 °C
Թուրքական և հունական մամուլը արդեն տևական ժամանակ է, ինչ ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և Հունաստանի միջև սպասվող պատերազմ է գուժում:
Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում. թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի ռազմական ինքնաթիռները խախտում են իրենց օդային տարածքը։ Աթենքի և Անկարայի միջև հիմնական վեճը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ է:
Երկու կողմերի միջեւ լարվածությունն այնքան բարձր է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարեց, որ կավարտի բանակցությունները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ եւ կչեղարկի հանդիպումը։
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր մասնակցել Աթենքում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Անկարան նաեւ շարունակում է պնդել, որ հունական կղզիներն ապառազմականացվեն։
Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Էկոնոմուն ասել է, որ Աթենքը Թուրքիայի «սադրանքներին» պատասխանում է «հանգստությամբ և վճռականությամբ»։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, արձագանքելով Էրդողանի հայտարարություններին, նշել է, որ Հունաստանը մինչև վերջ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-հունական կոնֆլիկտին, նշում է՝ այս պատերազմի սկսման գործոններն ավելի շատ քաղաքական են, քան ռազմական: Կանխագուշակելը՝ պատերազմը, այնուամենայնիվ, կսկսվի՞, թե՞ ոչ, բարդ է:
«Այն, ինչ կատարվում է մոլորակում, ցույց է տալիս, որ գործընթացներն արագ են փոփոխվում: Բացառել ինչ-որ բան այս դինամիկ և տեկտոնական փոփոխությունների փուլում սխալ կլինի»,- ասում է նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ եթե սպասվելիք պատերազմը լինի դասական, Հունաստանի համար դժվար է լինելու, քանի որ Թուրքիան ունի ցամաքային մեծ բանակ, ինչպես նաև՝ վերջին տարիների լավ փորձ Սիրիայում, Արցախում:
«Սակայն Հունաստանի և Թուրքիայի աշխարհագրությունը ենթադրում է, որ գործողություններն ընթանալու են հատուկ օպերացիաների տեսքով, որտեղ պայքարելու են օդուժի և ծովուժի հատուկ նշանակության զորքերը: Ցամաքային լայնածավալ գործողություններ դժվար թե լինեն: Իսկ օդուժի ու ծովուժի մասով Հունաստանի վիճակն այդքան էլ վատ չէ: ՆԱՏՕ-ում Հունաստանը այս մասով միշտ էլ ուժեղ է եղել: Ավիացիոն և նավատորմային կոմպոնենտը ՆԱՏՕ-ում եղել է ներքին քաղաքականություն, և տարիներ ի վեր կառույցը Հունաստանին ու Թուրքիային զինել է, որպես կանոն՝ տվել նույնատիպ զենքեր, բայց Հունաստանին՝ մեկ սերունդ ավելի թարմ: Թուրքիան այդ սերունդների մասով ավելի հետ է մնում»,- նկատում է զրուցակիցը:
Վերջինս նաև հիշեցնում է՝ վերջերս ԱՄՆ Սենատը մերժեց Թուրքիային F-16 կործանիչների մոդերլիզացիաների հարցում, իսկ Հունաստանին 2017 թվականից այդ մոդելների մոդերլիզացիաները թույլատրել է, այսինքն՝ Հունաստանը նույն զենքը արդեն մի քան տարի է՝ ստանում է:
«Եվ նման դեպքերը շատ են մի շարք զինատեսակների մասով: Օրինակ՝ F-35 այդպես էլ Թուրքիան չստացավ, իսկ Հունաստանը ստանում է: Ինչպես նաև Հունաստանը վերջերս Ֆրանսիայից «Rafale» կործանիչներ է գնել»,- ասում է Հովհաննիսյանը:
Ռազմագետը, սակայն, շեշտում է՝ միևնույն է, Թուրքիան զորատեսակներով առավել լավ դիրքերում է գտնվում. «Իհարկե, շատ խաղաքարտեր կան, որոնք Թուրքիայի օգտին են, այդ թվում՝ սեփական ռազմաարդյունաբերական համալիրի գործոնը, որը Հունաստանը չունի: Բայց ցանկանում եմ նշել՝ այս պատերազմը ներնատօյական է, և շատ գործոններ կապված են ՆԱՏՕ-ի ներքին որոշումներից: Այստեղ զուտ Թուրքիայի և Հունաստանի որոշելիքը չէ, ավելի գլոբալ է: ԱՄՆ-ն է ցանկացողը. եթե նրանք չցանկանան, այս պատերազմը չի սկսվի»:
Դիտարկմանը՝ հունական մամուլը գրում է, թե Թուրքիան հետևում է վարձկաններին օգտագործելու «բանաձևին», Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ Հունաստանը և Թուրքիան չունեն ցամաքային մեծ սահման, որտեղ վարձկանը կկարողանա կռվել. «Նրանց բախման կիզակետերը առանձին կղզիներ են Էգեյան ծովում, իսկ այդտեղ վարձկան չես կարող կիրառել: Նման հայտարարությունները միգուցե միտված են՝ բորբոքելու սկսված գործընթացները»:
Հնարավոր պատերազմում Թուրքիային՝ Ադրբեջանի օգնության մասին խոսելիս ռազմագետը կարծիք է հայտնում՝ Թուրքիան ու Ադրբեջանը «զույգ եղբայրներ» են, աշխարհն էլ շուռ գա, նրանք օգնելու են միմյանց:
Հովհաննիսյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական, Արցախում եղած պատերազմները, Աստված մի արասցե, Հունաստանում սկսվելիք պատերազմը առանձին պետք չէ դիտարկել, քանի որ այս ամենը գլոբալ աշխարհաքաղաքական բալանսների փոփոխության հետևանք է: Փորձագետի պնդմամբ՝ դրանք խիստ փոխկապակցված են միմյանց՝ ողնաշարային առումով:
Հարցադրմանը՝ պատերազմի սկսվելու դեպքում ո՞ր պետությունները դրանում ներգրավված կլինեն, վերջինս ասում է. «Կիպրոսը հավանաբար կդառնա թատերաբեմ: Միգուցե Իսրայելն էլ ունենա որոշակի դերակատարում, քանի որ վերջին տարիներին իսրայելահունական և իսրայելա-կիպրական հարաբերությունները լավ մակարդակում են գտնվում, ինչը չենք ասի Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Եվրամիության հարևան պետություններն էլ ներգրավվածություն կունենա, սակայն արդեն ասել եմ՝ ամեն բան որոշում է ԱՄՆ-ն»:
Հայաստանի ներգրավվածության մասին խոսելիս էլ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապված է. «Թուրքիան մեզ համար վտանգավոր հարևան է, իսկ Հունաստանը՝ լավ դաշնակից: Ուզենք, թե չուզենք որոշակի ազդեցություն կլինի: Բացի այդ՝ Հունաստանում մեծ թվով հայեր կան, դա էլ առանձին ողբերգություն կարող է լինել»,- եզրափակում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT