Երևան
12 °C
2022 թվականի փետրվարի 24-ը սկսվեց Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ: Պատերազմին նախորդեց Ռուսաստանի կողմից՝ ուկրաինական տարածքից օկուպացված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը:
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմն ունի երկու փուլ: Այժմ երկրորդ փուլում ենք:
«Առաջին փուլը մինչև այս տարվա կեսն էր, երբ մասսայական հարված հասցվեց Կիևի, Սումի, Չերնիգովի, հարավային Դոնբասի ուղղություններով: Այդ ընթացքում մենք տեսնում էինք շլացուցիչ առաջխաղացում, և թվում էր, թե պատերազմը ընդամենը մի քանի օրից կավարտվի, սակայն այդպես չեղավ: Ուկրաինան սկսեց դիմադրություն ցույց տալ, արևմուտքից աննախադեպ օգնություն եղավ Ուկրաինային: Երկրորդ փուլում Ռուսաստանը ուժերը կենտրոնացրեց դոնբասյան ճակատում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն իր առջև դրված խնդիրների մոտ 80 տոկոսն իրականացրել է: Դոնբասյան հանրապետությունների վարչական տարածքները գրեթե գրավված են, մնացել է Սլավյանսկն ու Կրամատորսկը: Այս տարածքների գրավումն էլ ռազմագետը համարում է երկրորդ փուլի ավարտը:
«Կարծում եմ՝ երկրորդ փուլն ամառվա վերջում հաջողությամբ ավարտված կլինի, սակայն կսկսի երրորդ փուլը: Այս անգամ ՌԴ-ն կհարձակվի կա՛մ Խարկովի, կա՛մ հարավային Օդեսայի ուղղությամբ: Օդեսային հարձակման առավելությունն այն կլինի, որ Ռուսաստանը Ուկրաինային կկտրի Սև ծովից: Այսինքն՝ հարավային ուղղությամբ Ռուսաստանը ռուս կայսրության սահմանների ժամանակահատվածին կվերադառնա: Խարկովի գրավումը ավելի կայուն հաջողություն կբերի: Այս քաղաքը շատ մեծ է, եթե մարդիկ նույն կերպ դիմադրեն, ինչպես, օրինակ, Մարիուպոլում, ծանր մարտեր կլինեն քաղաքի համար»,- նշում է զրուցակիցն ու հավելում՝ իր կարծիքով՝ ՌԴ-ն առաջին տարբերակը կընտրի:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի գործերը ճակատում այնքան էլ վատ չեն, ինչպես կցանկանար արևմուտքը, սակայն ռուսական կողմն ունի մեծաթիվ՝ մոտ 20 հազար մարդկային կորուստ, ինչը լավ չէ. «Ռուսական կողմն այս պատերազմի ընթացքում կորցրեց նաև իր հեղինակությունը: Այնպիսի երկրորդական խաղացողներ, ինչպիսիք են Ղազախստանն ու Ադրբեջանը, իրենց երբեմն հանդուգն են պահում Ռուսաստանի նկատմամբ: Ալիևն օրեր առաջ եվրոպական կազմակերպության հետ գազային պայմանագիր ստորագրեց և այդ քայլով քար նետեց Ռուսաստանի «այգին»»:
Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում էլ ամեն բան հարթ չէ. «Իրան-Թուրքիա-ՌԴ հանդիպմանն էլ Իսրայելն է խանդով վերաբերվում, որովհետև Իրանը հայտարարեց ատոմային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորության մասին, իսկ դա Իսրայելի համար կենաց-մահու խնդիր է: Վիճակը վատթարանում է նաև Իրաքում: Այսօր Թուրքիան հայտարարեց, թե պատրաստ է հարվածներ հասցնել: Հայաստանը «բլթբլթացող տաք կաթսայի» կենտրոնում է հայտնվել, ինչն այդքան էլ լավ չէ»:
Անդրադառնալով Ռուսաստանի այն հայտարարությանը, թե այս պատերազմում իրենց ամբողջ ներուժը չեն կիրառել՝ Հակոբյանն ասում է՝ համաձայն չէ այդ տեսակետի հետ:
«Ռուսաստանն Ուկրաինայում կենաց-մահու կռիվ է տալիս, ինչ միջոց ունի, բացի ատոմային զենքից, օգտագործում է: Սխալ է ասել, թե մենք ամբողջ ուժով դեռ չենք կռվում: Ռուսական ռազմավարչական ապարատն ունի լուրջ թերություններ, մյուս կողմից էլ արևմուտքն անընդհատ օգնում է Ուկրաինային: Պուտինյան դարաշրջանում ռուսական բանակը մի շարք մանր մարտերի տակից պատվով է դուրս եկել, օրինակ՝ ռուս-վրացական պատերազմ, գործողություններ Սիրիայում, չեչենների հետ: Մի պահ տպավորություն էր, թե ռուսական բանակը վերածնվում է, սակայն Ուկրաինայի հետ մարտերը ցույց տվեցին, որ դրա միայն 5-10 տոկոսն էր արդիական վիճակում գտնվում»,- նշում է զրուցակիցը:
Ռազմական փորձագետը հույս է հայտնում՝ ՌԴ-ն այնպիսի փորձանքի մեջ չի հայտնվի, որի հետևանքով կվտանգվի նաև Հայաստանը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը, ատամները սրած, սպասում է Ռուսաստանի առաջին իսկ թուլացման դեպքում կրկին հարվածել Հայաստանին:
Դիտարկմանը, որ պատերազմի սկզբում շատերը կարծիք էին հայտնում, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի դիմանա և կփախչի, սակայն դա տեղի չունեցավ, Մհեր Հակոբյանը նշում է՝ իր կարծիքով՝ Զելենսկին արևմտյան գործակալ է, ինքնուրույն չի որոշում՝ ինչ անել:
«Զելենսկին կփախչեր, եթե իրեն այդպես հրահանգեին, բայց դա չեղավ: Զելենսկու կառավարական բուրգի ռազմավարչական տարբեր օղակներում կան արևմտյան դրածո մարդիկ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ բուրգը փլուզվի: Եվ այդ մարդիկ կարմիր գծերը հատել են: Գիտեն՝ կա՛մ պետք է փախչեն, կա՛մ մնան: Արևմուտքը ֆինանսապես, բարոյապես և տեխնիկապես օգնեց Ուկրաինային: Արևմտյան ձեռքը Ուկրաինայում գործուն մեխանիզմի հիմք դրեց»,- ասում է ռազմական փորձագետը:
Նրա կարծիքով՝ պատերազմը կհասնի ավարտուն փուլին այս տարվա աշնան վերջ: Եթե չվերջանա էլ, ապա ինտենսիվ չի լինի, ինչպես հիմա է, քանի որ Եվրոպան ծանր է տանում առաջացած գազի խնդիրը և հաստատ կցանկանա ինչ-որ պահի դադար վերցնել:
Խոսելով կողմերի կորուստներից՝ ռազմական փորձագետը նշում է՝ Ուկրաինան ամենից շատ տուժեց, ունեցավ ռազմական, տարածքային, մարդկային կորուստներ:
«Որոշ կարծիքների համաձայն՝ Ուկրաինա պետության գոյությունը հարցականի տակ է: Հիմա Ռուսաստանը տարածքի 30 տոկոսն է գրավել, եթե գրավեն 50-60 տոկոսը, մնացորդը հնարավոր է բաժանվի արևմտյան խաղացողների միջև: Ռուսաստանն էլ հսկայական մարդկային կորուստներ ունի, ինչպես նաև ֆինանսական, տեխնիկական ու իմիջային: Եվրոպան էլ պատերազմի հետևանքով ձեռք բերեց անկայունություն, փախստականների հոսք, քաղաքական վայրիվերումներ: Օգուտ քաղեց այս ամենից ԱՄՆ-ն, որն օգտագործեց Ուկրաինային՝ Ռուսաստանին հարվածելու համար: ԱՄՆ-ին չի հետաքրքրում նաև Եվրոպան, քանի որ, եթե Եվրոպան թուլանա, ընկնելու է ԱՄՆ-ի ազդեցության տակ»,- եզրափակում է Հակոբյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT