Դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են. կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ժամանակին արձագանքել ծանուցումներին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ-ի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է  դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որևէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն ներկայացնում հաշվարկ: Հաճախ են նաև դեպքերը, երբ ներկայացված հաշվարկները որևէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ:

Հարկ վճարողների կողմից 2021 թ. ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել  հաշվարկներ կամ ներկայացրել են այսպես կոչված 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:  

Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս նաև տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում նույնպես սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ՝ հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման և ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում  հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:

Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն հնարավոր սեղմ ժամկետում՝ առնվազն 1-օրում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին և ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տույժեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1397 դիտում

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է