Երևան
12 °C
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Այսպիսով՝ Արագածոտնի մարզի 3 համայնքներում սպասվում է ընտրություններ Թալին, Ալագյազ և Ծաղկահովիտ համայնքներում:
Թալինի համայնքապետի ընտրություններին մասնակցելու է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները: ՔՊ համամասնական ցուցակը այստեղ գլխավորելու է Տավրոս Սափեյանը, «Ապրելու երկրինը»՝ Դավիթ Մանուկյանը, «Արդար Հայաստանինը»՝ Արմեն Գրիգորյանը, իսկ մյուս երկու կուսակցություններն պաշտոնական էջերում դեռևս չեն հրապարակել համայնքապետի թեկնածուների անունները:
Ծաղկահովիտ համայնքում նույնպես պայքարելու է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունները և «Հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը: ՔՊ թեկնածուն այստեղ Նորայր Հակոբյանն է, «Հանրապետության» թեկնածուն»՝ Համլետ Սահակյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ Արթուր Կարապետյանը, մյուս երկու կուսակցությունների թեկնածուների մասին այս պահին տեղեկատվություն չկա:
Գեղարքունիքի ընդամենը մեկ համայնքում է կայանալու ՏԻՄ ընտրություն՝ Ճամբարակում: Այստեղ ընտրություններին մասնակցելու է ընդամենը մեկ քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, սակայն թեկնածուի մասին տեղեկություններ չկարողացանք գտնել: Նշենք, որ Ճամբարակը միակ համայնքն է, որտեղ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել:
Լոռիի 4՝ Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում նույնպես կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
Գյուլագարակում համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկրիր» կուսակցությունները և «Հանուն ժողովրդի» դաշինքը: ՔՊ թեկնածուն այստեղ Խաչիկ Վարդանյանը կլինի, «Ապրելու երկրինը»՝ Վրույր Այվազյանը, «Հանուն ժողովրդի» դաշինքի թեկնածուի մասին տեղեկություններ չկարողացանք գտնել:
Ալավերդիում ուժերը չորսը կլինեն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն Արեն Մկրտչյանն է, «Ապրելու երկիր», որի թեկնածուն էլ Արկադի Թամազյանն է, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» և ՀՅԴ-ն դեռևս չեն հրապարակել թեկնածուների անունները:
Լոռի Բերդ համայնքում մասնակից կուսակցությունները երեքն լինելու՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանրապետություն»: ՔՊ համայնքապետի թեկնածուն Արայիկ Ներսիսյանն է, «Ապրելու երկրինը»՝ Կարլեն Վերմիշյանը, «Հանրապետությանը»՝ Արթուր Չատինյանը:
Տաշիրում երկու ուժ կմրցի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Միասնական համայնք» դաշինքը: ՔՊ թեկնածուն Արման Վարդանյանն է, դաշինքը դեռ չի տեղեկացրել իր թեկնածուի մասին:
Կոտայքի մարզում համամասնական ՏԻՄ ընտրություններ կլինեն Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում:
Չարենցավանում ՏԻՄ-ին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Միասնական համայնք» դաշինքը: Իշխանական կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Գալստյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ առաջադրել է սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների միակ կին թեկնածուին՝ Անահիտ Խեչոյանին, դաշինքի թեկնածուի մասին այս պահին տեղեկություններ չկան:
Ակունք համայնքում ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Համախումբ» կուսակցությունների դաշինքը: ՔՊ թեկնածուն Հունան Ռուբենյանն է: «Համախումբ» կուսակցությունների դաշինքի թեկնածուի մասին պաշտոնական տեղեկատվություն չկարողացանք գտնել:
Բյուրեղավան համայնքում 4 քաղաքական ուժ է պայքարելու՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն Վլադիմիր Վարդևանյանն է, «Արդար Հայաստան» կուսակցությունը, թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ՀՅԴ-ի և «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա:
Իսկ ահա Ջրվեժ համայնքում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», և համայնքապետի թեկնածուն Ռոբերտ Պետրոսյանն է:
Շիրակի մարզում միայն Անի համայնքում են անցկացվելու ՏԻՄ ընտրություններ: Առաջադրվել է 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» կուսակցությունները և «Ազգ-հայրենիք» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Արման Սարիբեկյանն է, «Հայկական երազանք» կուսակցությանը՝ Ագուն Սաղաթելյանը, դաշինքի թեկնածուի անունը ճշտել չհաջողվեց:
Ամենից թեժ պայքարն ընթանալու է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արմեն Հակոբջանյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեկնածուն Արա Զաքարյանն է, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ Սևակ Մուսաթյանի թեկնածությամբ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորելու է Հայկ Առաքելյանը, ՀՅԴ-ինը՝ Աշոտ Ավագյանը, «Զարգացող համայնք» դաշինքինը՝ Մհեր Ազոյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն էլ Մարտին Հարությունյանն է:
Քաջարանում պայքարը երեք ուժերի միջև է ընթանալու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, «Հանրապետություն» կուսակցության՝ Վարդան Գևորգյանի թեկնածությամբ, և «Դեպի միասնություն» դաշինքը, որի թեկնածուն էլ Մանվել Փարամազյանն է:
Հաջորդ համայնքը Վայոց ձորի Արենին է, որտեղ ՏԻՄ-ին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները: Այստեղ ՔՊ թեկնածուն Հուսիկ Սահակյանն է, «Հանրապետությանը»՝ Անուշավան Ավետիսյանը:
Եղեգիս համայնքում էլ պայքարի մեջ երեք ուժ կլինի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական» և «Վերելք» կուսակցությունները: Վերջին երկու կուսակցությունների թեկնածուների մասին տեղեկություն չհաջողվեց իմանալ, իսկ ահա ՔՊ թեկնածուն Արթուր Ստեփանյանն է:
Տավուշի մարզում էլ միայն Բերդ համայնքում են անցկացվելու ընտրություններ: Այստեղ առաջադրվել է 2 դաշինք՝ «Արժանապատիվ սերունդ» և «Զորավար համայնք», սակայն նրանց թեկնածուների մասին տեղեկատվություն չհաջողվեց իմանալ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Վահրամ Սուքիասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT